Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր ամենավտանգավոր մրցակիցն է համարում Լևոն Արոնյանին:
«Նա մեծ վստահություն և հավատ ունի իր նկատմամբ, շատ լավ է պատրաստված, շատ լավ կարող է գնահատել ոչ ստանդարտ դիրքերը ու երբեք չի նահանջում», – ասել է Կառլսենը՝ «Գարդյան» թերթի իր մասին պատրաստած նյութում:
Արդյոք հիասթափություն կապրի նա, եթե անհաջողության մատնվի առաջնությունում, նորվեգացի շախմատիստն ասել է, որ դա կախված է, թե ինչպիսի խաղեր կխաղա. «Եթե ես չորս միավոր վաստակեմ, իսկ Արոնյանը՝ վեց, ես հավանաբար լավ մրցաշար անցկացրած կլինեմ»:
Մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կավարտվի ապրիլի 1-ին: Արոնյանն ու Կառլսենը միմյանց հետ կխաղան առաջին տուրում: Մրցաշարի յոթ մասնակիցներից առավելագույն միավորներ հավաքածը հնարավորություն կստանա խաղալու Վիշվանաթան Անանդի հետ՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ