Մոսկվայի «Սպարտակի» վետերան, լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Թերեքի» հետ խաղում:
«Հեռախոսս պայթում է: Բոլորն ինձ շնորհավորում են, որ հայ Մովսիսյանն այդքան հաջող սկսեց նորամուտը «Սպարտակում»: Իհարկե, դա շատ հաճելի է: Սակայն ինձ համար ամենակարեւորն այն է, որ մենք իսկական սպարտակցի ունեցանք եւ նա այսօր փայլուն խաղաց: Հատկապես կնշեի Յուրայի անհատական վարպետությունը: Դա հատկապես վերաբերում է այն դրվագներին, երբ նա խփեց երկրորդ եւ երրորդ գոլերը: Տա Աստված, որ Յուրան շարունակի նույն ոգով», – վետերանի խոսքերը մեջբերում է «gazeta.ru»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ