Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն:
Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հարվածողի ինքնությունը պարզվել է՝ 1983 թ. ծնված Հարություն Ս.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն