Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՍԴ-ին (Տեսանյութ)

Մարտ 11,2013 11:25

04 03 01 06«Պահանջում ենք վավերացնել հայ ժողովրդի հաղթանակը» պահանջով մի խումբ ակտիվիստների, այդ թվում՝ դասադուլավորների ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Սահմանադրական դատարանին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց բացատրում է, որ դատարանի շենքին մոտենալու դեպքում նրանք կխանգարեն այս պահին դատարանում ընթացող դատական նիստին:

Այս պահին ՍԴ-ում քննվում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով Րաֆֆի Հովհաննիսյանի Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

«Պետք էլ չէ, ողջ աշխարհը գիտի, որ դուք այստեղ եք»,- քաղաքացիների պնդմանը, թե իրենց պահանջը լսելի չի լինի ՍԴ-ին՝ այդքան հեռու կանգնած լինելու պատճառով, հանգստացրեց պարոն Օսիպյանը:

Այս պահին ակտիվիստներին միացել են ՄԻՊ գրասենյակի երեք ներկայացուցիչ: Նրանցից մեկին ոստիկանները թույլ չտվեցին բանակցել ոստիկանների հետ, ասացին երկուսը բավարար են:

ՄԻՊ ներկայացուցիչներից Արտակ Բարսեղյանը պարոն Օսիպյանի հետ զրույցում դժգոհեց, որ քաղաքացիների հանգիստ տեղաշարժվելու իրավունքն է խոչընդոտվում եւ դժգոհեց, որ մեծ դժվարությամբ անգամ իրեն թույլ տվեցին ոստիկանական շրջափակումից դուրս գալ: Պարոն Օսիպյանն էլ հակառակն էր համոզում՝ բացատրելով եւ ցույց տալով անցող քաղաքացիներին, որոնք տեղաշարժվելու խնդիրներ չունեին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031