Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների Արտաշատի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ առավել ակտիվ քաղաքացիներից մեկը երեկ առաջարկում էր պայքարի ձեւեր եւ նույնիսկ ցանկանում էր արգելել ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների մուտքը Հայաստան:
Փորձեցինք զրուցել նրա հետ եւ իմանալ նրա կարծիքը. մի՞թե Արտաշատ քաղաքում միայն երկու տասնյակ մարդ է դժգոհ ընտրության արդյունքներից: Մեր տեսախցիկի առջեւ քաղաքացու խոսքը առավել կաշկանդված էր, նա խուսափեց որեւէ մեկին մեղադրելուց, պարզապես հայտնեց իր կարծիքը, թե ընտրություններում «ամբողջ ռեգիոնում» Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել:
Զրույցը տեսանյութում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ