Գրոզնիի «Թերեքի» դարպասը երեք գնդակ անցկացնելով՝ «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի եւ միանձնյա գլխավորեց Ռուսաստանի պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը: Նա 2 գնդակով գերազանցում է Սանկտ-Պետերբուրգի ««Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին եւ 3-ով՝ Լասինա Տրաորեին («Անժի»):
Լավագույն տասնյակում է նաեւ մեր հավաքականի մեկ այլ անդամ՝ Արաս Օզբիլիսը՝ «Կուբանից»: Նա Ռուսաստանի առաջնությունում իր հաշվարկում ունի 8 գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ