Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հերթական բարեգործական այցելությունը կատարեցինք նշված ավան:
Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ սոցիալապես բավականին ծանր պայմաններում բնակվող Ալվարդ Ծառուկյանին: Մեր զրույցի ընթացքում նա մեզ ներկայացրեց տնակն օրինականացնելու խնդրանքով ՀՀ նախագահին գրված դիմում-նամակի պատասխանը: Պատասխանը, ցավոք, բացասական էր: Այս ընտանիքը ևս պետությունից բնակարան չի ստանալու, իսկ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն էր:
Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: