Այսօր ժամը 17-ին «Ժառանգությունը» հանրահավաք է անցկացրել նաեւ Կապան քաղաքում, որտեղ մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում բնակչության առջեւ ելույթ ունեցան ինչպես Զարուհի Փոստանջյանը, Կարապետ Ռուբինյանը, Դավիթ Սանասարյանը, «Ժառանգության» տեղական կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ` կապանցի ընտրողներ:
«Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի նախ տոնենք մեր հաղթանակը, Կապանի հաղթանակը: Այո Սերժ Սարգսյան, մենք հիասթափված չենք, մենք ոգեւորված ենք, մենք հպարտ ենք եւ իրավատեր ենք, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների ու գյուղերի հրապարակներում մենք տոնում ենք մեր հաղթանակը», – հանրահավաքի բացման իր ելույթում նշեց տիկին Փոստանջյանը եւ շարունակեց հանդես գալ կապանցիների առջեւ:
«Պարոն Սարգսյան եղեք խելամիտ, եկեք հրապարակ եւ իշխանությունը փոխանցեք ժողովրդին, որպեսզի ժողովուրդը փորձի ներել, որովհետեւ այս 5 տարիների ընթացքում այն, ինչ որ դուք եք թույլ տվել մեր պետության մեջ, չէր կարելի թույլ տալ: Դուք էլ եք կազմել մի մաս մեծ արտագաղթի, մեր ընտանիքների կիսելուն, մեր քաղաքացիների աղքատացմանը: Սերժ Սարգսյան, որ Մադրիդյան սկզբունքներ ես ստորագրում, Հայաստան-Թուրքիա արձանագրություն, դու չէիր գիտակցում ի՞նչ էիր ստորագրում: Դրա համար ենք քեզ այսօր մերժում, դրա համար ենք ասում, որ դու պետք է գաս եւ նորողամտություն խնդրես ժողովրդից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը եւ հայտարարեց, որ այսօր ժողովուրդը ոչ միայն տոնելու է «Բարեւ»-ի հեղափոխությունը, այլեւ Սյունիքի մարզպետի հրաժարականը:
Դավիթ Սանասարյանը հավաքի մասնակիցներին խոստացավ, որ ժողովրդին է վերադարձվելու իշխանությունը, բայց առանց բռնության ու արյան գնով: «Մենք այսօր այցելեցինք Գորիսի մի քանի գյուղեր, որտեղ վիճակն ամենաթշվառն է, գյուղացիներ գրեթե չկան, բայց այդ գյուղերում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 90 տոկոս ձայն է հավաքել կամ խփել: Բայց գողացված ձայներով խլած իշխանությունը մենք հետ ենք բերելու: Այդ հեղափոխությունը տեղի է ունենալու, ես ձեզ խոսք եմ տալիս, բայց դա տեղի չի ունենալու որեւէ բռնության արդյունքում, դա տեղի չի ունենալու որեւիցե արյան գնով, էլ երբեւիցե մարտի մեկեր չեն կրկնվելու»,-իր ելույթում ասաց Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Իսկ Կարապետ Ռուբինյանը խոսեց հետընտրական զարգացումների ընթացքի եւ Սահմանադրական դատարան դիմելու պատճառների մասին:
Երկրում տիրող իրավիճակի մասին իրենց դժգոհություններն ու մտահոգությունները հայտնեցին նաեւ կապանցի բնակիչները եւ կոչ արեցին ամուր մնալ, չընկրկել եւ շարունակել պայքարել հաղթանակի համար:
Մինչ հանրահավաքը ընթանում էր, որոշ բնակիչներ փորձում էին իրենց անհամաձայնությունը եւ դժգոհությունը հայտնել անցկացվող հանրահավաքի եւ հնչեցված ելույթների վերաբերյալ եւ ամեն գնով ուզում էին հանդես գալ հարթակից, ինչը նրանց չթույլատրվեց: Նրանց բողոքը ֆիքսեցին միայն լրատվամիջոցները, իսկ հավաքված բազմությունը փորձում էր ամեն կերպ լռեցնել այդ մարդկանց, հակադարձելով, որ նրանք խոսում են մի քանի հոգու շահերից եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կապանյան նախորդ հանրահավաքին մոտ 5000 մարդ կար:Այս անգամ էլ մարդաշատ է. մոտ մի քանի հազար:Սրանք ՄԵԾ թվեր են,որը մի բան է նշանակում. ԱՐԹՆԱՑՈՒՄ: Սյունյաց պատմության մեջ բոլոր (մեծ) արթնացումները/շարժումները սկսել են Կապանի այդ նույն ձորից. ու միշտ հաղթել են:
ՀԳ. Ի պատասխան վիդեո-ի այդ երիտասարդի ասածին` Սյունեցուն ԱՄԵՆԱՄԵԾ վիրավորանքն այն է,որ (մարզկենտրոնի) մարդկանց 2/3-ը աղքատ է: Տղամարդիկ խոպաններում,իսկ կանայք/երեխաները /մեծահասակները` հանքային օդի տակ-բայց եկամտի ԱՌՅՈՒԾԻ բաժինը գնում է հանքային կլանի ու մի քանի օտարի գրպանը:
Տեսեք մարզպետների կամակատարները ինչպես են դուրս եկել թաքստոցներից…ռիսկավորվել են… և նույն ձեռագիրը. սյունեցուն մի վիրավորեք, մարտունեցուն մի վիրավորեք….
կերած- խմած, սահմանափակ ուղեղ ա, ինչ հասկանա ժողովրդի վիրավորանքի չափը, երբ իր քթից, ու որպես ողորմություն ստացած մի փոքր բիզնեսից էն կողմ ոչինչ ի վիճակի չի տեսնելու:
Առանց խոսքի հասկանալի է, ինչ է կատարվում, ովքեր են դրանք, ում են ծառայում
ինքը իր հանդեսատեսն ունի…