«Ուլիս»-«Արարատ» եւ «Միկա»-«Բանանց» խաղերով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 33-րդ տուրը:
Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրի եւս երկու հանդիպում: «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց «Բանանցին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Շնորհիվ այս հաղթանակի, «Միկան» իր հաշվարկում գրանցեց 69 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար Գյումրիի «Շիրակին: Երեւանի «Ուլիսը» նույնպես երեք միավոր վաստակեց՝ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում 1:0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ