Հավաքվածները պահանջում են ուժով վերցնել, Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ ոչ
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ առաջարկել է նշանակել նոր ընտրություններ: Պատասխանը եղել է՝ ոչ. «Առաջարկեցի լուծման հնարավորություններ: Պատասխանը՝ բացասական: Ես այլեւս ասելիք չունեմ: Ես այսուհետ գնալու եմ քաղաքապետարան, նախագահական՝ որպես ձեր ներկայացուցիչ: Եթե ինքը ասելիք ունի, ես կլսեմ հարգանքով, բայց միայն Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ»:
Նա հայտարարեց՝ «Մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ ՀՀ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա, պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե ինքը որեւէ ասելիք ունի, ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց կգա այստեղ եւ ինձ հետ ձեր առջեւ կխոսի»:
Ներկաները պահանջեցին՝ պարոն Հովհաննիսյան, միայն ուժով կարող ենք վերցնել մեր իշխանությունը:
Կարդացեք նաև
«Ո՜չ, ուժով ոչ, ոչ մի արյուն»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ներկաներից մեկը չբավարարվեց այս պատասխանով՝ պահանջեց հիմա վերցնել եւ ուժով՝ ասելով ուժն է ծնում իրավունք: Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Ոչ, իրավունքն է ծնում ուժ: Եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ի վրա, դա ձեր իրավունքն է: Ես դեմ եմ»:
Նա ասաց. «Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի, իրենք դա պիտի անեն իմ դիակի վրա: Մարտի 31-ը սուրբ Հարության տոնն է՝ զատիկը: Ես պիտի աղոթեմ նրանց համար, եթե իրենք այդ ուժը չգտան իրենց մեջ: Ես այս տարի հավանաբար սուրբ Զատկվա պատարագի չհասնեմ: Եթե մինչեւ մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն ես մի հատ խնդրանք ունեմ, թող Սերժ Սարգսյանը Վեհափառին ասի, որ երբ մենք սուրբ տաճարում ենք, պետք չկա խմել ՀՀ նախագահի կամ որեւէ մի մարդու կենացը,մի՛ խմեք իմ կենացը: Հայրապետ, դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է իշխանությունից, ոչ թե գործիք իշխանության: Աստված բոլորին իմաստություն տա: Մինչեւ սիրո եւ իմաստության պահը, ես հայտարարում եմ հրապարակում իմ կեղծիքադուլը, վախադուլը եւ ստադուլը: Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, իր թոռնիկների, ի՛մ թոռնիկների եւ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում, հաց չեմ ուտելու եւ սուտ, կեղծիք չեմ ընդունելու որեւէ մեկի կողմից: Ոչ մի սադրանք, ոչ մի պրովոկացիա, հանդարտ, իրավունքով, օրենքով, Սահմանադրությամբ լսենք իրար, հարգենք իրար, եւ մեր ճանապարհը տանելու է դեպի հաղթանակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ կազմելու են ազգային համաձայնության իրենց վարչակարգը. «Մենք պիտի ունենանք նոր մարզպետներ, ընտրված ժողովրդի կողմից: Վաղը, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, եթե ինքը հակասահմանադրական, հակապետական վճիռ կայացնի, իրեն նույնպես պիտի ասենք ցտեսություն, եւ նաեւ մեր դատարանը այստեղ միասին պիտի ստեղծենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թող (նույն պահանջներով) Ր.Հովհաննիսյանի հացադուլին միանան այլ քաղաքացիներ: Ամեն 1,3,5 կամ X օր թող,ասենք, 500-1000 մարդ (հերթականությամբ) հացադուլ անի:Նույնը նաև Հայաստանի մարզերում ու Սփյուռքում (Հայաստանի դեսպանատների առաջ):
ՀԳ. պայքարի բոլոր ձևերն արդյունավետ են: Եվ…և:
Парано́йя — вид расстройства мышления, возникающий при ряде психических заболеваний. Люди, страдающие паранойей, отличаются нездоровой подозрительностью, склонностью видеть в обычных событиях происки врагов, выстраивать сложные теории заговоров. Если паранойа перерастает в бред преследования или бред величия, то в таких случаях говорят о параноидной шизофрении или, реже, об изолированном бредовом расстройстве. Паранойя является пожизненным хроническим расстройством…
Սիրելի Հռիփսիմե
Կներեք, բայց վերնագիրը մի քիչ հեգնական է հնչում, կամա թե ակամա աղավաղելով Րաֆու ասածը: Մի գուցե ավելի ճիշտ կլիներ պարզապես փոխանցել այն ինչ ասվել է առանց հեգնանքի. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում <>
Սիրելի Հռիփսիմե
Կներեք, բայց վերնագիրը մի քիչ հեգնական է հնչում, կամա թե ակամա աղավաղելով Րաֆու ասածը: Մի գուցե ավելի ճիշտ կլիներ պարզապես փոխանցել այն ինչ ասվել է առանց հեգնանքի. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում “մինչեւ սիրո եւ իմաստության պահը”
Բնականաբար, ամեն մի Հայ միշտ մտածել է ինչու Հայքի ճակատագիրն այսպես դասավորվեց… Ես ուսումնասիրել Հայ Թագավորների կենսագրությունը, նրանց մասին գրելու համար և այդպես էլ չկարողացա գտհել մի Հայ թագավորի, որն իր մեծությամբ, իր վեհությամբ կարողացել է իր թագավորության տարիներին առաջնորդել ճողվրդին և հզորացնել Հայքը… Ճիշտ է, հանձին Տրդատ երկրորդի, նրա գահաժառանգ Խոսրովի և վիերջրիս թոռան` Պապ թագավորի, ես հայտնաբերեցի որոշալի մեծություն, փառահեղություն, բայց բնավորության որոշակի անկայունության և աշխարհայացքների սահմանափակության պայմաններում նրանք բնականաբար դատապարված էին պարտության, ինչպես և եղել է… Այժմ անդրադառնանք Ռաֆի Հովհաննիսյանին… Այս քաղաքական գործիչը իսկապես աչքի է ընկնում մեծություններին վայել առանձնահատկություններով… Նա խարիզմատիկ գործիչ է… Նրան օժտված է մի շարք հատկանիշներով, որոնք նրան հնարավորություն կտան ստեղծել կարգին և արդար պետություն, որը Հայ ժողովրդի առաջ ծառացած բոլոր խնդիրներից ամենակարևորն է… Ոչ մի հարց չի կարող լուծվել, ցանկացած հայաննպաստ քաղաքականություն դատապարտված է, եթե այն փորձում ղեկավարել մի մարդ, որին ժողովուրդը չի ընտրել.. Օտար երկրները միշտ իրենց փույլ դրածոներին են նշանակել թագավոր, նրանց միջոցով հեշտությամբ կառավարելով ու փչացնելով երկիրը… Այս թարթության վրա, ուրեմն, ինչքան է կարևորվում արդար ընտրությունը, որը հնարավորություն է տալիս ժողովրդին ընտրելու իր ղեկավարին… ՈՒրեմն արդար ընտրությունը մեր պետության անկախության հիմքն է, և կեղծելով ընտորությունները, դածույնը խրում են պետության սիրտն ու ոչնչացնում պետականության հիմքերը… Նշանակում է, պետք է հնարավորություն տալ Րաֆիին` իր ուսերին վերցնելու Հայ պետությունն առաջնորդելու պատասխանատվությունը` և հենց ՀՀԿ-ն պետք էր ձեռնարկեր այդ առաքելությունը… Եթե նրանք չուշացնեն, Րաֆին կների նրանց,.. Րաֆին կստեղծի սեփականության անձեռնմխելիության հնարավորությունը, և այդ օլիգարխները կպահպանեն իրենց հարստությունը, ինչպես նաև ներևկայիս նախագահը… Պատերազմը շահում են զոհվածները և իսկական հարգանքը այդ հերոսների նկատմամբ կենդանի մնացածների կողմից, պետության և ժողովդրի շահերը պաշտպանելն է, որի համար էլ նրանք եղել են առաջին գծում և իրենց վրա վերցրել կրակը… Արդեն իսկ մեծագույն երջանկություն է չարագուշակ պատերազմից կենդանի վերդառնալը, և եթե հայրենիքի հանդեպ սերն է նրանց մղել ռազմաճակատ, ապա հիմա որ սերն է նրանց մղում կողոպտել ու շահագործել ժողովրդին… Արդյոք Ժողովրդի համար նվաստացնո’ւմ են ժողովրդին… ԲՀկ մեծ սխալ է թույլ տալիս ինքնուրույն հանդես գալով Երևանի քաղաքապետի ընտրություներում… Եթե նա անի դա, դա կլինի այդ կուսակցության վերջին ակորդը… Նրանք պարտավոր են լինել Րաֆիի կողքին նաև իրենց փրկելու համար… Եթե նրանք չեմ հասկանում դա, ուրեւմն ինչպես են իրենց քաղաքական գործիչներ համարում… Գոնե կարող են չմասնակցել և այդպիսով փրկել իրենց հեղինակությունը… Արդար ընտրությունների դեպքում ժառանգությունը ութանասունից ավելի տոկոս կհավաքի… Սերժ Սարգսյանը ունի մի բացառիկ հնարավորություն` որպես հերոս մնալ, պահպանել իր հարստությունը և սերունդերի կողմից հիշվել որպես իսկապես մի բացառիկ մարդ… Նա կարող էր արդար ընտրությոններ անցկացնել… Բայց դա այնքան չէր բարձրացնի նրան, եթ այժմ նա Րաֆի Հովհաննսիյանի նշանակի վարչապետ, նրա գործելու ազատություն տա և մեկ կամ երկու տարի ել մնա նախագահ ու հրաժարական տա… Այլ ճանապարհ չկա… Բոլոր ճանապարհները սրընժթաց տանում են դեպի փակուղի, դեպի անդունդ… Վստահ եմ Հայ ժողորդի ամբողջ պատմության ընթացքում առաին անգամ Աստված մի Խարիզմատիկ գործիչ է ուղարկել Հայք` ինչպես Պետրոս Առաջինը Ռոսաստանում, Ելիզաբեթը Անգլիայում, Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինկոլնը ԱՄնում, Դե Գոլը Ֆրանսիայում… Կհաջողվի Րաֆի Հովհաննսիյանին դիմագրավել բոլոր մարտահրավերները և առաջին հերթին ստեղծել մի այնպիսի պետություն, որի արդարացիությանը նախանձեն և կիսարադար Եվրոպան, և կիսարդար ԱՄՆ-ն… Մյուս բոլոր խնդիրները ածանցյալ են… և ղարաբաղի, և ցեղասպանության… Ճշմարտությունն այն է, որ Աշխարհը չի ճանաչել և չի էլ ուզում ճանաչել մեր սխալ ապրելակերպն ու ժամանավրեպ ու կործանարար սովորությունները… Պետք է նրանց բոլորին ցույց տալ, որ նրանք սխալվել են և փոխեն իրենց որոշումը, քանի որ Հայի ազնիվ տեսակը, և ոչ թե ցիրուցան ժողովուրդը, պետականորեն է պետք մարդկությանն ու քաղաքակրթությանը… Ձեռքից բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը, նշանակում է մի ավելորդ անգամ ցույց տալ, որ Հայը արշանի է եղել իր դաժան ճակատագրին… Հույս ունեմ, որ մարդիկ կկարդան այս ուղերձը, կփոխանցեն այն մյուսներին, չեն աղավաղի նրանուում արտահայտված մտքերը, և որ այդ գաղափարները կդառնան բոլորի սեփականությունը…
Կարդացի’… իմաստը չեմ աղավաղում, ուղղակի կրկնում եմ`
“Աստված մի Խարիզմատիկ գործիչ է ուղարկել Հայք` ինչպես Պետրոս Առաջինը Ռոսաստանում, Ելիզաբեթը Անգլիայում, Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինկոլնը ԱՄնում, Դե Գոլը Ֆրանսիայում… Կհաջողվի Րաֆի Հովհաննսիյանին դիմագրավել բոլոր մարտահրավերները և առաջին հերթին ստեղծել մի այնպիսի պետություն, որի արդարացիությանը նախանձեն և կիսարադար Եվրոպան, և կիսարդար ԱՄՆ-ն… ”
Ամենաշատը “ԴՈՒՐ ԵԿԱՎ” մեծն անալիտիկի խորհուրդը` գլխավորը ածանցյալից տարբերակելու մասին`
“Մյուս բոլոր խնդիրները ածանցյալ են… և ղարաբաղի, և ցեղասպանության… Ճշմարտությունն այն է, որ Աշխարհը չի ճանաչել և չի էլ ուզում ճանաչել մեր սխալ ապրելակերպն ու ժամանավրեպ ու կործանարար սովորությունները… “, մանավանդ որ Եվրոպան ու ԱՄՆ մեծատառով էր, իսկ Ղարաբաղը` փոքրատառով…
Իսկ տնտեսական ծրագիրը ուղղակի ցնցող է`
“հենց ՀՀԿ-ն պետք էր ձեռնարկեր այդ առաքելությունը… Եթե նրանք չուշացնեն, Րաֆին կների նրանց,.. Րաֆին կստեղծի սեփականության անձեռնմխելիության հնարավորությունը, և այդ օլիգարխները կպահպանեն իրենց հարստությունը, ինչպես նաև ներևկայիս նախագահը… ” ԼԱՎՆ ԷՐ…
Քանի որ սա առաջին դեպքը չի, որ այսպիսի “ՄՏՔԻ ԹՌԻՉՔՆԵՐ” եմ կարդում և լսում, կարծում եմ իմ նախորդ օրվա տված диагноз-ը (տես վերևում) գիտությանը անհայտ պատճառով ՍԿՍԵԼ Է ՎԱՐԱԿԻՉ ԴԱՌՆԱԼ և մասսայական բնույթ կրել… սա մտահոգիչ է: Այդ “ սիրո եւ իմաստության պահը” աչքիս ինչ որ ԿՈԴ է պարունակում…