Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանն» առաջարկում են ԱԺ-ից դուրս գալ

Մարտ 10,2013 18:29

Տիգրան Խզմալյանը համոզված է, որ այդպես ԱԺ-ից կմնա «մկների ժողովը»

Տիգրան Խզմալյանն այսօր Ազատության հրապարակում նշեց, որ այս պայքարը Րաֆֆիի եւ Սերժի պայքարը չէ. «Մենք չգիտեի՞նք, որ կեղծելու են ընտրությունները, գիտեինք: Բայց իրենք համոզված էին, որ այս 15-20 տարվա մեջ մենք ստրուկ ենք դարձել: Իրենք սխալվեցին, մենք ստրուկ չենք:

Մենք իշխանությանը դիմում ենք խնդրանքով՝ թողեք, հեռացեք, չե՜ն հեռանա: Մեր տուն գողեր են մտել: Գողերին չեն խնդրում, հեռացնում են»:

Նա առաջարկեց առաջին հարվածը հասցնել օրենսդիր համակարգին. «Իշխանությունը 4 ոտի վրա է կանգնած, որից մեկը ընդդիմությունն է: Եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գան «Ժառանգություն», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ: Այնտեղ մնալու է մկների ժողովը, այո՛: Դուրս գանք եւ տապալենք ԱԺ-ն, ստեղծենք այլընտրանքային իշխանություն: Ստեղծենք այլընտրանքային դատարան: Սահմանադրությունից բարձր մի բան կա՝ ժողովրդի իշխանությունը, որը հենց այստեղ է քվեարկվելու: Այլընտրանքային իշխանությունը չի նշանակում, որ մենք միայն Րաֆֆուն ենք դեմ տալու: Ոչ: Մենք իրեն ենք պաշտպանելու, որովհետեւ նա մեզ է պաշտպանում: Մեր պայքարը չի ունենալու վերջ: Մեր պայքարը ընթանալու է մինչեւ հաղթանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես,՝ շատ հարգելի Տիգրան Խզմալյան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031