«Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին հրամանագրով կազատի նրանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով կալանավայրերում են»,- այսօր Ազատության հրապարակում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մասնավորեցրեց, թե ում նկատի ունի. «Օրինակ, Տիգրան Առաքելյանը, որին հանիրավի տեղը 6 տարվա պատիժ տվեցին»:
Անդրադառնալով տնտեսական ստեղծված վիճակին, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Այսօր պարզ է, որ սկսել է սողացող գնաճ, սա այն դեպքում, երբ իշխանությունները թաքցնում են, թե գազի գինն ինչքան է բարձրանալու:
Այն ապահով Հայստանը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, դա մենք ենք կառուցելու: Ինքը չի կարողանալու կառուցել իր թիմով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ