Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Գասպարյանի որդին միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «վոն» է ասում Սերժ Սարգսյանին

Մարտ 10,2013 18:07

Մանուկ Գասպարյանի որդին՝ Արթուր Գասպարյանը քիչ առաջ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում: Նա ասաց. «Ի տարբերություն պարոն Րաֆֆիի, ես ՀՀԿ-ական պնակալեզներին չեմ հարգում: Ես ընտրակեղծարարներին չե՛մ հարգում: Մեկին եմ ուզում անդրադառնամ՝ Հովիկ Աբրահամյան. հլը մի սրա խելքին աշեցեք: Ուրեմն ասում ա՝ շուրջ 950 ընտրատեղամասերից Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 73 համայնքներում: Եթե նույնիսկ 70 համայնքում ա հաղթել, ապա 70-րդ հարկից էլ ընկնես՝ մեկ ա, գլուխդ ջարդվելու ա: Չեմ ուզում մնացածին անդրադառնամ, զզվանքս գալիս է:

Կոչ եմ անում Գագիկ Հարությունյանին, որ մարտի 23-ին գնալու ես թոշակի, վերջին անգամ տղամարդավարի որոշում կայացրու, որ էս ժողովուրդը թոթափվի էս լծից, էս տզրուկներից՝ իրա պարանոցի վրայից: Էս մեր մենթալիտետը չի: Րաֆֆին ա մերը,որովհետեւ եկել ա ինտեգրվել ա մեր հասարակության մեջ, ոչ թե եկել ա, ուզում ա հասարակությունը ինտեգրի իրան: Նատաշայի ասած, նախորդ բանախոսի բոլոր բառերի տակ կստորագրեմ, որովհետեւ ով եկել ա, ինքը պետք է ինտեգրվի մեջ, չէ՝ վոն ատսյուդա»:

Նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀԿ-ականների կանայք իրենց ամուսիններին աշխատանքի ուղարկելուց առաջ նրանց ողնաշարը պահարաններում են պահում, քանի որ այս իշխանությանը ողնաշարով աշխատող պետք չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031