Ազատության հրապարակում Տանյան կարդաց իր նամակը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի թեւին կապեց նարնջագույն ժապավենը
Քիչ առաջ Ազատության հրապարակի հարթակում մի ռուս կին՝ Տանյան պատմեց, որ երեկ նամակ է գրել նախագահին: Նա նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին: Տանյայի խոսքերով՝ «Իմ մեծ զարմանքին՝ պատասխանը երկար չսպասեց: Ես նամակումս գրել էի՝ բարեւ, հարազատս: Ուզում եմ խոսել քեզ հետ, այլեւս ուժ չունեմ սպասել, շատ հարազատ ես ինձ: Կներեք, որ հայերեն չեմ գրում, բայց խոստանում եմ՝ կսովորեմ: Ես սիրում եմ, երբ ծաղկում են մեր ծիրանենիները, երբ լացում է մեր դուդուկը, ուրիշ սեր ես չգիտեմ: Ես արյունով, արմատներով հայ չեմ, ռուս եմ, բայց մի քանի տարի առաջ հասկացա, որ կինը երկու հայրենիք կարող է ունենալ, այնտեղ, որտեղ ծնվել է, եւ մյուսը՝ որտեղ ծնվել են նրա երեխաները: Ես ինձ համարում եմ հայ, որովհետեւ իմ երեխան՝ Լեւոնը ծնվել է այստեղ: Ամուսնացել եմ հայի հետ: Շնորհակալ եմ այս երկրին, որ նվիրել է ինձ մեր երեխային՝ Լեւոնին: Իմ որդին սիրում է իր հայրենիքը: Շնորհակալ եմ Րաֆֆիին, որ ես այտեղ ինձ օտար չեմ զգում: Սիրո համար չկա ազգություն, մենք միասնություն ենք»:
Շարունակելով նամակը՝ Տանյան ասաց, որ գուցե ավելի լավ կլիներ, որ երգեր հայկական երգ, որպեսզի պատկերացներ, թե ինչ է ինքը զգում:
Նրա խոսքերից հետո մարդիկ գոռում էին՝ «ալելուիա»:
Կարդացեք նաև
Բուռն ծափողջույններից հետո Տանյան անցավ գործի եւ հուզեց ներկաներին՝ երգելով «Երազ իմ երկիր հայրենին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ