Ազատության հրապարակում հայտարարում է Արմեն Մարտիրոսյանը
«Այսօր մի հրաշալի նորություն կա: Այս շարժումը այսօրվանից կա նաեւ Հայաստանի երկու քաղաքներում՝ Արտաշատում եւ Կապանում»,- Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, այս շարժումը Արցախյան շարժման նման համազգային պայքարի է վերածվում: Նմանատիպ հավաք եղել է Լոս-Անջելեսում, ամսի 8-ին՝ Փարիզում է եղել ՀՀ դեսպանատան առաջ՝ ընդդեմ կեղծված ընտրությունների:
Հավաքվածները, լսելով սա, վանկարկում էին՝ «Մի-ա-ցում»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ ոստիկաններին պետք է հարգել, հրահանգում են, թե մարդիկ պետք է իջնեն Ազատության հրապարակի հարթակից, քանի որ դա պատմամշակութային շինություն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ