Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր անում «Ժառանգության» առաջնորդը «Մարիոթում» մի քանի ժամ

Մարտ 10,2013 16:12

Րաֆֆի Հովհաննիսյանն այպես էլ Հրազդան չգնաց

«Ինչ էրէսով պտի գա, գա որ ասի էկեք էթանք էս երկիրն էլի քանդենք, էլի էս ժողովրդին տանի կրակի բերան, հլա թո գա ես էդ սաղ իրան պտի ասեմ»,- Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այցին սպասող Ժորա պապն այդպես դիմեց մեզ, երբ մենք նրան հարցրինք, թե արդյոք նա սպասում է Հովհաննիսյանի այցին:

Նշենք, որ 2013 թվականի մարտի 10-ին Հրազդան քաղաքում հանրահավաք կազմակերպելու համար «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես իրազեկում էր ներկայացրել: Բայց, չգիտես ինչու, Րաֆֆի Հովհաննիսյանը Հրազդանում հանրահավաք չի անցկացրել: Հրազդանի կողքով անցնելով` Հովհաննիսյանը գնացել է Ծաղկաձոր ու շրջել Ծաղկաձորում` հիանալով Հայաստանի բնությամբ` տրվել ծաղկաձորյան վայելքներին: Նա այցելել է ճոպանուղի, բարևել հանգստացողներին, թեյել ճոպանուղու հարակից սրճարաններից մեկում, ապա այցելել «Մարիոթ» հյուրանոց, ճաշել ու շատ երկար ժամանակ անցկացրել այնտեղ:

Մինչդեռ նրան Հրազդանում սպասել են շուրջ երկու տասնյակի հասնող քաղաքացիներ ու դժգոհությամբ հեռացել քաղաքի հրապարակից:

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես ներկայացրած իր իրազեկումից հետ է կանգնել ու այդպես էլ Հրազդան չի գնացել հանրահավաքային տրամադրություններով:

«Իրա զայլեն էլ ա գնացե բալա ջան, էն էլ ա իրա ջանի վրեն շիվար մացե»,-, մեզ ճանապարհելով ասաց հրազդանցի Արուս տատն ու միացավ դեպի տուն գնացող իր ընկերուհուն, ով չներկայացավ բայց վրդովմունքով ասաց. « Չեկավ ջայնամ գա, ես իրան իմ ընտրե, կուզիմ որ գար ասիմ ես քեզ եմ ընտրե, բայց հիմի դու էս ժողովրդին հանգիստ թող, գնա քու հարցեր լուծի, մեր անմեղ էրեխեքին վայիս չլնես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    նելլի Գրիգորյան մի սեւացրեք Րաֆֆի Հովհաննիսյանին, միեւնույն է չի ստացվի: Ձեր հոդվածներից երեւում է, ձեր իշխանական ուղղվածությունը, իսկ այս հոդվածը ծիծաղելի է: Խիստ կասկածում եմ, որ դուք գնացել եք Հրազդան,կամ ծերերին խոսեցրել, եւ որ նրանք էլ վատաբանել են Հովհաննիսյանին:
    Ամոթ է, մի քիչ զուսպ եղեք

    • Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ says:

      Հարգելի Գեւորգ, որեւէ մեկին սեւացնելու, ինչպես Դուք եք գրել կամ սպիտակեցնելու խնդիր չկա: Դա լրատվություն է այն մասին` ինչ պետք է լիներ ու ինչ է եղել: Ինչ մնում է իմ` ըստ Ձեզ`իշխանամետ ուղղվածությանը, համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ: Ես լուսաբանում եմ նաեւ, այսպես կոչված, իշխանական ճամբարին: Բայց իմ լուսաբանումներում Դուք իշխանամետ ուղղվածության չեք կարող գտնել:

    • Ani says:

      Հարգելի Գևորգ Քեզ ու քո նմաններին պետք է սևացնել լռիր ու մի խոսիր: Քո Րաֆֆիներն են որ հիմա ուզում են էս երկիրը խառնել

  2. Արմինե says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հոգնել ա: Ինքն էլ չգիտի ինչ է անում: Րաֆֆին պետք է թողնի ընտրացավը ու անցնի այլ գործերի

  3. Tigran says:

    Հարգելի Նելլի Գրիգորյան, դուք ասում եք լրատվություն է, բայց դուք քննադատում եք քաղաքական գործչին, չներկայացնելով ապացույցներ։ Առաջին հայացքից իսկապես երևում է Ձեր իշխանամետ ուղղվածությունը, և ես շատ հիասթափվեցի ձեր կայքէջից։ Դե փորձեք ինձ հակառակն ապացուցել։ Եթե չունեք ապացուցներ, միևնույնն է ձեր սև գործն արդեն արեցիք։ Ինչպես ասում են շատ հեշտ է մարդուն վարկաբեկել, իսկ վարկաբեկվողից շատ ջանքեր է պետք, որպեսզի ժխտի ամեն բան։ Ես այն մտքին եմ, որ չեզոքության դաշտից Առավոտն էլ անցավ փող աշխատելու հեշտ տարբերակին։ Իմիջիայլոց ձեր հոդվածը ձեր կայքէջին էլ վարկաբեկեց։

    • Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ says:

      Հարգելի Տիգրան, հոդվածում բերված յուրաքանչյուր բանի ապացույցը ես ունեմ, այլապես, հոդվածը պարզապես չէր հրապարկվի: Եվ եթե անհրաժեշտություն առաջանա` ես պատրաստ եմ ապացույցներով ամրագրել հոդվածի յուրաքանչյուր տողը: Ձեր մնացյալ դիտարկումները չեմ կիսում:

  4. Tigran says:

    Հարգելի Նելլի շնորհակալություն, որ պատասխանեցիք իմ մեկնաբանությանը։ Կցանկանայի մեկ խորհուրդ տալ, եթե կուզեք մի ընդունեք՝ լավ կլիներ Ձեր հարցի պատասխանը ստանայիք հենց Րաֆֆի Հովհաննիսյանից ու հրապարակել այն։ Գիտեք քիչ քաղաքական գործիչներ կան ընդունված մեր ժողովրդի կողմից(պարկեշտության տեսակետից), և չարժե նամնատիպ հոդվածներով մարդկանց մոտ հիասթափություն առաջացնել։ Հարցրեք նրան և ես համոզված եմ որ նա անպայման կպատասխանի ձեզ, ու տպագրեք այն։ Կարծում եմ բացատրվեցի

  5. Ռուբեն says:

    Մարտի 8-ի հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր կողմից, ինչպես նաև իր կոսակցական ընկերների կողմից մարտի 9-ին և մարտի 10-ին իրականացվելիք մարզային այցելությունների գրաֆիկը և այնտեղ Հրազդանի մասին խոսք անգամ չկար: Նրա ելույթը կա http://www.a1plus.am -ում, դիտեք և համոզվեք: Հոդվածագիրը լավ էլ գտել է Ժորա պապին ու Արուս տատին և մեջբերել նրանց ասածները: Հետաքրքիր է իմանալ, հավաքված հրազդանցիների մոտ Րաֆիի վերաբերյալ լավ կարծիքներ չեն եղել, թե հոդվածագիրը դրանք չի նկատել:

  6. Tigran says:

    «Ժառանգությունը» պարզաբանում է, որ Հրազդանում հանրահավաքի եկած մարդիկ իրենց հրավերով չեն եկել «Մենք ոչ միայն Հրազդան, այլեւ բոլոր մարզկենտրոններ էինք ուղարկել, որ կարող է լինեն հավաքներ: Ուղղակի ցավում եմ, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են անընդհատ փորձում տարածել, ներկայացնել իրադրությունն այնպես, կարծեք թե նախօրոք հանրահավաք է հայտարարվել ու չի եղել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես մեկնաբանեց տեղեկատվությունը,որ Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մարդկանց հրավիրել, մարդիկ եկել են, ինքը ծաղկաձորյան հաճույքներ է վայելել՝ չգնալով հավաքի: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Ես եմ ուղարկել մարզկենտրոններին նախնական հայտ, որ եթե անհրաժեշտություն լինի՝ տեղերում հանրահավաք կազմակերպենք: Ինչպես գիտեք, Կապանում եւ Արտաշատում եղել է հանրահավաք: Նույն ձեւով մնացած 9 մարզենտրոններում էլ կարող են ասել, որ ասել են՝ չեն եկել: Ոչ: Մենք ընդամենը հայտ ենք ներկայացրել, հավաքի մասին չենք հայտարարել: Երբ որ մենք հավաքի մասին հայտարարում ենք, պարոն Հովհաննիսյանը բարձրաձայն Ազատության հրապարակում կարդում է, թե մենք որտեղ ենք լինելու: Հրազդանի մասին չի հայտարարվել»: Մենք ճշտեցինք՝ փաստորեն իզո՞ւր են Հրազդանում մարդիկ հավաքվել եւ նեղվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի եկել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իզուրի հարց չէ, ոչ թե իզուր, մենք չենք հրավիրել: Մեր օրենսդրությունը ցավոք այնպիսին է, որ նախապես երկար ժամանակ առաջ պետք է տեղեկացվեր: Ու քանի որ կարող էր մեկ ժամվա մեջ որոշում կայացվեր հավաք անցկացնելու՝ մենք նախօրոք ուղարկեցինք հայտերը: Մենք հայտը նամակով ենք ուղարկել, եւ մարզկենտրոնի աշխատակիցները կարող է դրա մասին իմանան եւ էժանագին նման բաներ սարքեն»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/03/10/213043/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  7. Tigran says:

    Հարգելի Նելլի, խնդրեմ տեղադրեք Ձեր տեսանյութը, այլապես կհամարեմ որ զբաղվում եք էժանագին աննպատակ, անբովանդակային, անիմաստ լրատվությամբ, առանց ճշտելու փաստերը։ Այսինքն կարծես թէ զբաղվում եք էջ լցնելով, առանց կրելու պատասխանատվություն։ Մոռացա Ձեզ ասեմ այդ նույն օրը նույն ժամին Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում էին նաև, ասենք Գորիսում։ Դրա մասին ինչի՞ չգրեցիք, մարդիկ հավաքվել սպասում էին, մարդես էլի կարողա Րաֆֆին գա։Լավ կլինի ներողություն խնդրես հոդվածիդ համար, իզուր մարդկանց զայրութ պատճառեցիր։ Հարգանքներս

    • Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ says:

      Հարգելի Տիգրան, ես տեսանյութի մասին չեմ խոսել: Ապացույցը միայն տեսանյութը չէ եւ այո, ես պնդում եմ, որ պատասխանատվություն եմ կրում իմ յուրաքանչյուր գրածի համար: Ինչ մնում է «Ժառանգության» պարզաբանմանը, Արմեն Մարտիրոսյանն ինքն էլ հաստատել է, որ իրազեկում են ներկայացրել մարզպետարաններ եւ ոչ միայն Կոտայքի, հետո` որոշել են, որտեղ հանրահավաք անել:Մարդիկ էլ տեղեկացել են ու հանրահավաքի ակնկալիքով հավաքվել տարբեր քաղաքների, տարբեր հրապարակներում: Նմանատիպ մի քանի հրապարակումներ եղան մեր կայքում:

  8. Tigran says:

    «Ժառանգությունը» պարզաբանում է, որ Հրազդանում հանրահավաքի եկած մարդիկ իրենց հրավերով չեն եկել «Մենք ոչ միայն Հրազդան, այլեւ բոլոր մարզկենտրոններ էինք ուղարկել, որ կարող է լինեն հավաքներ: Ուղղակի ցավում եմ, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են անընդհատ փորձում տարածել, ներկայացնել իրադրությունն այնպես, կարծեք թե նախօրոք հանրահավաք է հայտարարվել ու չի եղել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես մեկնաբանեց տեղեկատվությունը,որ Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մարդկանց հրավիրել, մարդիկ եկել են, ինքը ծաղկաձորյան հաճույքներ է վայելել՝ չգնալով հավաքի: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Ես եմ ուղարկել մարզկենտրոններին նախնական հայտ, որ եթե անհրաժեշտություն լինի՝ տեղերում հանրահավաք կազմակերպենք: Ինչպես գիտեք, Կապանում եւ Արտաշատում եղել է հանրահավաք: Նույն ձեւով մնացած 9 մարզենտրոններում էլ կարող են ասել, որ ասել են՝ չեն եկել: Ոչ: Մենք ընդամենը հայտ ենք ներկայացրել, հավաքի մասին չենք հայտարարել: Երբ որ մենք հավաքի մասին հայտարարում ենք, պարոն Հովհաննիսյանը բարձրաձայն Ազատության հրապարակում կարդում է, թե մենք որտեղ ենք լինելու: Հրազդանի մասին չի հայտարարվել»: Մենք ճշտեցինք՝ փաստորեն իզո՞ւր են Հրազդանում մարդիկ հավաքվել եւ նեղվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի եկել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իզուրի հարց չէ, ոչ թե իզուր, մենք չենք հրավիրել: Մեր օրենսդրությունը ցավոք այնպիսին է, որ նախապես երկար ժամանակ առաջ պետք է տեղեկացվեր: Ու քանի որ կարող էր մեկ ժամվա մեջ որոշում կայացվեր հավաք անցկացնելու՝ մենք նախօրոք ուղարկեցինք հայտերը: Մենք հայտը նամակով ենք ուղարկել, եւ մարզկենտրոնի աշխատակիցները կարող է դրա մասին իմանան եւ էժանագին նման բաներ սարքեն»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/03/10/213043/

  9. Հարգելի Նունե, Ձեր գրածը չի հրապարակվում, քանի որ պարունակում է վիրավորանքներ: Հիշեցնում եմ մեր կայքում հրապարակման կանոնները, որոնց կարճ տարբերակն անգամ մեկնաբանություններ ուղարկելու պատուհանիկի մեջ ենք զետեղել. «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»:

  10. Arsen says:

    Եթե կարելի է, ապա մի այսպիսի դիտարկում: Ես կարդում եմ հոդվածը, հետո մեկնաբանությունները և չեմ կարողոնում հասկանալ, թե ինչու եք Հրազդանի դեպքը համեմատում այլ քաղաքների հետ, ես ինքս հրազդանցի եմ ու պետք է նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին եղել է Հրազդանում, շրջել է քաղաքում բարևել, ինչպես միշտ, այնուհետև շրջանցել է նախապես հանրահավաքի համար նախատեսված վայրը և գնացել դեպի Ծաղկաձոր: Այո եղել է մարդկանց վրդովմունք, ինչի համար պատասխանատուներ փնտրել պետք չե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Հիմա ինձ կբացատրե՛ք լրագրողի մեղքը կամ ինչ որ մեկը կմեկնաբանի և միևնույն ժամանակ կհասկանա՛ թե ինչ է կատարվել Հրազդանում: Պետք չե մեղադրել անտեղի և պետք չէ սրբացնել ոչ մեկի հարգարժան Հայեր: Օրինակ ինձ համար բոլորն էլ սեփական նկրտումներն ունեն ընդիմադիր դաշտում:

  11. SYUZI says:

    ՈՒղղակի ոմանց դուր է գալիս այն հանգամանքը որ իրենք ունեն լավ աշխատանք իսկ իրենց հարազատները իրենց ընտանիքները թողած երկրե երկիր աշխատանք են փնտրում իրենց երեխաներին կերակրելու համար,այդ փաստը երևի շատ է դուր գալիս բոլոր նման հիմարություններ հրապարակողներին:Բայց մենք միասին ենք և պայքարելու ենք մինչև վերջ,մինչև հաղթանակ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031