«Մեդիալաբի» զրուցակիցն է երգչուհի, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
– Շուշա´ն, մարդիկ այս օրերին դարձյալ Ազատության հրապարակում են և արդարություն են պահանջում: Այն, որ հասարակության մեջ մեծացել է դժգոհությունը, ակնհայտ է: Ձեր կարծիքով ինչի՞ հետևանքով է ստեղծվել այս իրավիճակը:
– Պահանջ պետք է միշտ լինի, որովհետև այդ պահանջը միշտ զգոն է պահում կառավարությանը, բոլորին, իրավական դաշտում աշխատողներին էլ: Նորմալ է, այդպես պետք է լինի: Խնդիրն այստեղ ուրիշ է: Առհասարակ ընդդիմությունը պետք է միշտ լինի առողջ, գրագետ և ճիշտ ընդդիմություն: Բայց ընդդիմություն բառը կարծես թե այսօր բավականին փոխվել է: Ովքե՞ր են ընդդիմություն՝ դասադուլ արած ուսանողնե՞րը: Թույլ փորձեր են արվում միացնել այսօրվա դասադուլը 88-ի դասադուլի հետ, բայց այն ժամանակ բոլորիս նույն գաղափարն էր տանում հրապարակ՝ անկախ, ազատ Հայաստանի գաղափարը: Իսկ այսօր հայը հայի դե՞մ: Գիտեք, կան բաներ, որոնք ցանկալի են, և կան բաներ, որոնք պետք են: Պետք է հասկանալ այդ գաղափարը, մենք` հայերս, պարտավոր ենք հասկանալ, որ կան բաներ, որոնք մեզ պետք են, որովհետև այսպիսի հարևան ունենք: Բայց այս ամենն այսօր չեն հասկանում:
Ո՞վ է այսօր նոր սերնդի հերոսը: Մենք հերոս ունեինք: Մեր հերոսը մեր պապերից եկած հայդուկն էր՝ 25-30 անուն, որոնք մեր ծովից ծով Հայաստանի համար կռիվ էին տվել: Մեր հերոսը բոլոր այն տղաներն էին, ովքեր հրապարակից գնացին ռազմի դաշտ: Հիմա ո՞վ է հերոսը, ի՞նչ հերոսի մասին է խոսքը և ի՞նչ կռվի մասին է առհասարակ խոսքը: Ի՞նչ ատելություն է սերմանել հայը հայի նկատմամբ: Անբարոյականություն է, երբ որ մենք հազիվ, կարծես թե կամաց-կամաց ոտքի ենք կանգնում, իրար ձեռք բռնած, բայց ինչ-որ մեկի կապրիզով ամեն ինչ ջախջախվում է: Ո՞նց կարելի է: Հինգ տարի շարունակ նախագահը բազում փորձեր արեց աշխատելու, բազում քայլեր արվեցին իրականում, բայց ստեղծագործել ու արարել նման պայմաններում, երբ ոչնչի չեն հավատում, չեն ուզում, շատ դժվար է: Ես երբեք չեմ եղել ինչ-որ գաղափարի գերի: Իմ գաղափարին, որին ես գերի եմ, Հայաստանն է, հայն մարդն է: Եվ ես ընտրել եմ հենց Հանրապետական կուսակցությունը, որովհետև իմ գաղափարական հերոսներից Գարեգին Նժդեհն է հիմքը, նրա գաղափարախոսությունն է, թեպետ Գարեգին Նժդեհը հերքում է որևէ կուսակցություն հայի համար, և ես համաձայն եմ նրա հետ:
Կարդացեք նաև
Իրոք, հայը պետք է զերծ մնա կուսակցականացումից, որովհետև կուսակցության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ կարծում է, թե հենց ինքն է ամենաճիշտը: Ոչ մեկը չի կարծում, որ բոլոր կուսակցությունները գաղափարները միացնեն իրար ու ծառայեցնեն երկրին: Բայց միայն հայհոյել, բողոքել` այդպես չի լինում, այդպես չեն կառուցում, այդպես դրած քարը քանդում են, այդպես չի կարելի: Ես չեմ հասկանում, երբ սկսում են լուտանքներ թափել մյուս կուսակցության հասցեին: Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ ես հայ եմ, և իմ Ազգային ժողովում թուրք է նստած, որն ատում է ինձ և այդքան ատելություն թափում այդ ամբիոնից: Ո՞նց կարելի է այդպես, դա՞ է կառուցողական աշխատանքը, հա՞: Ո՞նց կարելի է այդպես առհասարակ ապրել, այդպես չար ապրել: Ո՞նց կարելի է ինչ-որ կուսակցություն ներկայացնել, որի գաղափարը մյուսներին ջախջախելով առաջ գնալն է: Այսինքն՝ քո գաղափարախոսությունը մյուսներին ջախջախելով առաջ գնա՞լն է, թե՞ ծրագիր է, ռադիկալ ծրագիր, որը կոնկրետ այս կամ այն ոլորտներում քեզ թույլ կտա ինչ-որ փոփոխություն անել: Ես այդ մաթեմատիկայից գլուխ չեմ հանում, ոչ թե որ բարդ է, այլ դա անմարդկային է, ինչպես չարությունը: Դա շատ տիպիկ է թույլ մարդուն, չարախոսությունը թույլ մարդու մենաշնորհ է: Պետք չի չարախոսել, ուրեմն ոչինչ չես կարող անել, եթե միայն բողոքում ես: Ուրեմն ոչինչ չես կարող անել, եթե չես կարող օգնել, ուրեմն հեռացիր խաղից, այդքան ուժ ունեցիր մի օր ասել՝ չէ´, չկարողացա: Ոչ թե ասա՝ չէ´, պիտի մնամ ու պիտի խանգարեմ, պիտի ջախջախեմ, պիտի ավերեմ, պիտի կործանեմ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ դասադուլ, ինձ կբացատրե՞ք: Հայ ժողովուրդը դարեր շարունակ չի ունեցել պետականություն, բայց ամեն հնարավորություն ստեղծել է, որպեսզի կրթությունը լինի:
– Բայց դասադուլն էլ բողոքի ձև է, դրանով ուսանողներն իրենց բողոքն են արտահայտում, ինչո՞վ դա նորմալ չէ:
– Բողոքի ձա՞յն, թող գնան դասի, իրենց դասերին մասնակցեն, ոչ թե փախչեն այս մեթոդով, հետո երեկոյան թող գնան իրենց միտինգներին: Դա դասադուլ չէ, դա դասից փախչել է: Գաղափարը ո՞րն է նրանց, ի՞նչ են ուզում բողոքել, ի՞նչ են արել այս երկրի համար: Անկախության համար դասադուլը և այսօրվա դասադուլն իրար հետ կապ չունեցող բաներ են, նույն անվան տակ կապել այդ գործողությունները ինձ համար ուղղակի աբսուրդ է:
Ես ինքս իմ տեսակով շատ ըմբոստ եմ, ընդունված կանոններն ինձ համար մի քիչ դժվար է հաղթահարել, անկեղծ ասած: Այն, ինչ ես ասում եմ, ինձ ոչ ոք չի ստիպում, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ես ասում են այն, ինչպես ես կանեի և ինչպես ես ապրում եմ: Այսօր շատ դժվար իրավիճակ է, երբ տեսնում ես, որ կաթիկը բերանին նոր չորացած մեկը, չափահասության շեմը նոր-նոր հաղթահարած մեկը կարող է քեզ ամենավերջին ու լկտի արտահայտություններով դիմել, որովհետև նրան այդպես թույլ են տվել հավանաբար Ազատության հրապարակում: Դա՞ է կռիվը: Ամբողջ նախընտրական շրջանում բողոքը կառուցված էր «Եկել ես այստեղ, որ ի՞նչ անես» և վարունգի ժողովրդական ասացվածքի վրա: Էդքան տափակ կարելի՞ է լինել: Ուրիշ բան չկա՞ր, հին երգեր, անընդհատ հին երգեր, հա՞: Ո՞նց կարելի է բողոքել՝ կառչելով մարդու խոսքից: Դա սայթաքում էլ չէր ախր՝ «եկել ես այստեղ, որ ի´նչ անես»: Այդ արտահայտությունը շատերն են օգտագործել, շատ վա՞տ արտահայտություն է: Կամ` հունվարի 28-ը տոն չի՞ մեզ համար: Հայոց բանակի տոնը չի՞ դա: Էդ ի՞նչ ստորություն է՝ խաղալ այդ բառի վրա և ասել, թե տոնը ո՞րն է Եռաբլուրում: Եռաբլուրի յուրաքանչյուր հոգի այդ օրը մեզ հետ հավասար տոնում է, դա գոնե հաստատ այդպես է, գոնե ես հաստատ գիտեմ այդ տղերքի երազանքը Հայոց բանակ ունենալու մասին: Էդ ի՞նչ դեմագոգիա է, ի՞նչ չարություն, ի՞նչ ծաղրանկարներ են, էդ ովքե՞ր են դրանց հեղինակները, ոնց որ թուրք լինեն:
Մեզ համար ամենավատ թշնամին հենց ներքին թշնամին է: Ինձ նամակներ են գրում, ամոթանք են տալիս: Ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկին ամոթանք տալ՝ այս կամ այն ճանապարհն ընտրելու համար: Կան լավ հանրապետականներ և կան վատ հանրապետականներ: Կան աշխատող հանրապետականներ և անտարբեր հանրապետականներ, որոնք ուղղակի հանրապետականներ են, որովհետև սա իշխող կուսակցություն է և մոդայիկ է այստեղ լինել: Հետո՞, ամո՞թ է լինել հանրապետական, թե՞ ամոթ է լինել վատ հանրապետական: Կարծում եմ՝ վատ հանրապետական լինելն է ամոթ, իսկ եթե ես լինեմ լավ հանրապետակա՞ն: Իսկ եթե ես փորձեմ արդարացնել Հանրապետական կուսակցության շարքերում իմ լինե՞լը: Ի վերջո, Հանրապետական կուսակցության կայացման գործին այնպիսի հրաշալի մարդիկ են մասնակցել: Ո՞վ է թույլ տվել քննադատել, ովքե՞ր են այդ չկայացածները, Աշոտ Նավասարդյանի՞ն են կասկածում, Վազգեն Սարգսյանի՞ն են կասկածում, Անդրանիկ Մարգարյանի՞ն են կասկածո՞ւմ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդում ես ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող այս բառաշաղախն ու տխում. Ինչպե՞ս է փչացնում մարդուն խմբային շահ կոչվածը: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու նյութ էլ չկա, բավական է ընդամեն մեկ-երկու ՛՛անկեղծ միտք՛՛ մեջբերել.
*«Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ ես հայ եմ…»
*« Իրոք, հայը պետք է զերծ մնա կուսակցականացումից, որովհետև կուսակցության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ կարծում է, թե հենց ինքն է ամենաճիշտը» :
*«Ո՞վ է թույլ տվել քննադատել, ովքե՞ր են այդ չկայացածները…»
Ես, իհարկե, դատավոր չեմ, բայց մի պարզ ճշմարտություն կասեմ. ամենալավ հանրապետականը չխոսող հանրապետականն է, հենց սկսում են խոսել՝ ուզում ես արտագաղթել, ու հնարավորինս՝ շուտ:
Եվս մի դրվագ Շուշանի մտքի գոհարներից.
*«Ո՞նց կարելի է: Հինգ տարի շարունակ նախագահը բազում փորձեր արեց աշխատելու…»
իրոք որ
Երախտապարտ կլինեմ, եթե նամակս հասնի Շուշան Պետրոսյանին, կպատասխանի՝ թե՛ ոչ, թող նա որոշի:
Շուշան,՝ դու գրել ես զգացմունքային մի տեքստ, որում մի նախադասությունը հակասում է մյուսին: Նախ խոսում ես այն մասին, որ ի՞նչ նշանակություն ունի կուսակցության պատկամելիությունը, ապա անմիջապես գովում ձեր կուսակցության առաջնորդի անձնվեր ջանքերը, երբ բոլորից լավ գիտես, թե ի՞նչ աղետ ու անարդարություն բերեց քո գովելին, իր նախորդի հետ միասին, երբ բազմապատկվեց,՝ սուտը, կաշառքը, զորբայությունը, ոհմակային շահերը, դեռ չեմ խոսում երկու ոճռագործությունների
մասին, որոնք մինչ օրս չեն բացահայտվում բոլորին հասկանալի պատճառներով: Գրում ես Աժ-ում
ոմանց մասին, որոնք ոնց որ թուրք լինեն: Երբ տասնյակ հազարավոր ցուցարարների կեսից ավելին, որոնք հաստատ թուրք էին և ցուցապաստառները ձեռքներին վանկարկում էին,՝ ,,Մենք բոլորս Հրանտ Դինք ենք,, այն օրից ես չեմ կարող թուրքին տեսնել միայն արյունախում թշնամի, քանի որ ինձ ամոթ կլինի նայել այդ վանկարկողներից նույնիսկ մեկի աչքերին: Ինձ համար այսօր ավելի մեծ վիրավորական խոսք չկա քան,՝ կեղծ Նժդեհական պիտակը, քանի, որ նրանք են, որոնք
իրենց ազգակործան արարքներով,՝ հեղինակազրկում են իմ և քո անչափ սիրելի ազգային
հերոսին, անելով ճիշտ հակառակը,՝ ինչ պատգամել է Նժդեհը: Խոսում ես դեմագոգիայից, և ցույց
տալիս դեմագոգիայի ամենավառ դրսևորում: Այդ, որ նորմալ հայ մարդը կարող է ասել, որ Հայոց
բանակի օրը մեզ համար տոն չէ: Բայց միայն հայրենասիրական երգերով, որը շատ գովելի է, բանակ չես պահի: Բանակ պահելու համար հարկավոր է տնտեսապես հարուստ, կայուն, ամուր
թիկունք և վաղվա օրը ծառայելու համար ռեզերվ: Քաջ տեղյակ ես, թե ինչ արագ տեմպերով են մեր
երիտասարդները լքում երկիրը, իսկ մնացածը սպասում իրենց հերթին: Շատ լավ երևում է, որ դու
ամեն ինչ գրում ես գիտակցաբար, քո անձնական շահերը դասելով ամեն ինչից վեր:
Խոստանում եմ, որ մինչև այս ամսվա վերջը, լինելու եմ Ազատության Հրապարակում, առավոտից
մինչև երեկո, և եթե հանկարծ հանդիպենք կտեսնես, որ բացի հակադրվելուց, և ճառելուց ունեմ
մեծ կյանքի և աշխատանքի պիտանի փորձ, որը ձեր կեղծ Նժդեհականների հետ իրագործելը
բացառվում է, քանի որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք պահանջում է ազնվություն:
Շուշան Պետրոսյան,ողջախոհ եղիր,հավաքիր քեզ և որքան կարող էս քիչ խոսիր .քանի որ քո ամեն հրապարակային խոսքից հետո դու վարկաբեկում էս ինքդ քեզ,քո ոչ խելացի ու կեղծ- հայրենասիրական հայտարարություններով: Շատ հետաքրքիր է,թե քո նժդեհականությունից ու ,,հայրենասիրությունից,, ինչ կմնա մի քանի տարի հետո:Սթափվիր Շուշանիկ և որքան կարող էս ՔԻՉ-ԽՈ-ՍԻՐ:Քո ամեն ելույթից հետո աչքիս առաջ են գալիս անցյալ դարի 30-ական թվերի ֆանատ կոմսոմոլները (Բելամորը բերաններին):Համաձայնվիր,որ զզվելի է:
Այս սիրողական մակարդակի երգչուհի կոչվածը այժմ էլ սիրողական մակարդակի մակնաբանություններ ու վերլուծություններ է փորձում անել բոլորիս հասկանալի պատճառով. այն է պահել իր <> մանդատը:Կարծում եմ նրա երգչուհու կարիերան լուրջ վնասներ կկրի նրա դեռևս չկայացած , երիտհանրապետական քաղաքական հայացքների պատճառով:
Փշուր-փշուր հավաքած հարգանքդ որպես երգչուհի մեկ-երկու օրում քամուն տվեցիր, ներում խնդրիր ու մեղանչիր քեզ սիրող ժողովրդից քանի ուշ չէ, մի քայլ է մնացել որ կիրկորովի ու մարկ արյանի հետ մի շարքում կանգնես, գնա դեպի Մանսուրյաննական մաքուր ակունքները….
Մանսուրյանների ստվերում մեծացած լինելու պատիվ ունեցող էս աղջկա վրա մաեստրոյի ու մեծ երգչուհու համեստության գոնե մի կաթիլ կաթար, ինչ լավ կլիներ….
Միջին մակարդակի երգիչ էիր. ստեղ-դեղ երգում-մերգում էիր ու լավից-վատից ապրում: Մտել ես ՀՀԿ/ԱԺ, որ Ի՞ՆՉ անես:
Տիկին Շուշան, միայն մի օրինակ կբերեմ ձեր կուսակիցների տրամաբանությունից.
մի խանութի մոտով անցնելիս նկատեցի, որ խանութի տերերից մեկը դուռը բացեց ու ցելոֆանի տոպրակը դուրս նետեց, չդիմացա՝ նկատողություն արեցի: Իսկ նա ինձ հետ դարձեց… Կգնաս քո միտինգը օպերայում կանես, ես հանրապետական եմ…
Չգիտեմ Ձեր ինտելեկտը կբավականացնի? որպեսզի զուգահեռներ տանեք այս պատմության և ձեր ճամարտակումների տրամաբանության մեջ, սակայն մի բան հաստատ է, դուք իսկապես <>, բայց ոչ մի կապ չունեք Նժդեհի ու Վազգեն Սարգսյանի հետ: Ցավոք սրտի ձեր կուսակցությունը այդ վնասն էլ տվեց այս ազգին՝ իր հերոսների անուններն էլ շահագործեց ու դեն նետեց:
Փաստորեն, վերջերս շուշանի մոտ մեկ-մեկ է լինում այնպիսի տպավորություն, որ ինքը հայ է, հազարից մեկ:
Կարդացի միայն վերնագիրը, էս տիկինը վարկաբեկված է դեռ թ. ից. Նրա ,,հայրենասերի,, կերպարը կեղծ էր, շինծու. Եվ նրա արտաբերած որևէ նախադասություն հետաքրքիր չի ու կոպեկի արժեք չունի. Ախր սա կանգնած է մեր քաղաքը ու երկիրը ավերողների կողքին ու դրանցից տարբերվում է միայն առավել ցիկությամբ.
Պարոն Աբրահամյան խնայեք մեր ներվերը ու սրա նմաններին աշխատեք չխոսեցնել…. մոնղոլթաթարական արշավանքը սովետական ֆորմատով դառնում է ԱՆՏԱՆԵԼԻ……
տիկին Շուշաննա դուք լինելով կեղծիքի ու բռնապետության ճահիճի մի թմբլիկ մասնիկը որի կեղտի մեջ օրեցօր ու ժամառժամ խեխդվում է ազգն ՀԱՅՈՑ ձեզ հռչակել եք մեր մշակույթի պահապան պադգամավոր? ծիծաղելի է շատ ծիծաղելի, քո ստողծած մշակույթը հեռուստաալիքներով ցուցադրվող բութ ու հիմար սերիալներն են հա? թե անվերջանալի ախմախ գովազդները? թե հարուստների ճտերը որոնք փողի զորությամբ իրենց մեջ տխմար տաղանդ են ծնեցրել? ահա ձեր մշակույթը, իմ կարծիքով ես ամենի համար դուք պիտի ամաչեք ինքնքկոչ մշակութաբան.
ես կխնդրեի ես կայքի խմբագրությանը որ գրված ճիշտ մեկնաբանությունները հրապարակեն, թե դուք ել որոշ կախվածություն ունեք ու չեք ուզում որ շատ ճշտին զոր տաք
Հարգելի Gyumri, մենք վիրավորանք պարունակող վիրավորանքներ չենք հրապարակի: Հանեք Ձեր մեկնաբանությունից վիրավորական որակումները եւ այն կհրապարակվի:
դուք արխային եղեք իրանք չեն վիրաորվի, երեսները պադոշ է