Արմեն Սահակյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող է: Սակայն նրան անդրադառնում ենք ոչ թե որպես նկարիչ, այլ երաժիշտ: 16 տարեկանից է սկսել երաժշտությամբ հետաքրքրվել: Այդ ժամանակ եւ գիտելիք է ձեռք բերել, եւ այդ ստացած գիտելիքները պրակտիկ օգտագործել է ու գրել իր առաջին երաժշտությունները: Սակայն սկզբում Արմենը իր հետաքրքրությունը թաքցրել է բոլորից: Ասում է` դա իր աշխարհն էր եւ մտածում էր, որ անընդունելի կամ անընկալելի կլիներ մարդկանց կողմից. «Իմ երաժշտությունները տարբերվող էին, բայց նաեւ աշխատում էի տարբեր ոճերում: Գրում եմ` smooth chilout, ambient, jazz, hous, minimal elektro, dubstep, lounge ոճի երաժշտություններ: Աշխատում եմ համակարգչային ծրագրերով»:
Անցան տարիներ եւ երաժիշտը սկսեց զգալ կատարած աշխատանքի արդյունքները: Տարբեր մարդիկ, ովքեր երաժշտական կրթություն են ունեցել, լսել են Արմենի ստեղծագործությունները, դրական արձագանքել եւ խորհուրդ տվել` տարածել համացանցով:
Ինչպես տղան է ասում` բոլոր ոճերում դնում է իր սեփական ոճը: Իսկ թե դա ինչ ոճ է, նախընտրեց գաղտնի պահել: Ստեղծագործելու համար Արմենին անհրաժեշտ է երկու բան` սուրճ եւ լռություն:
Երիտասարդ երաժիշտը իրեն որպես կեղծանուն է ընտրել AmS Jig-ը: Առաջինը նշանակում է` Arousal my soul, որը թարգմանաբար նշանակում է` իմ երաժշտության վերարտադրումը:
«Հիմա աշխատում եմ իմ թիմի վրա: Այն կոչվելու է` HA.i.XOSQ: Ռեփ ոճի մեջ խումբ է»,- ասում է Արմենը:
Արդեն մեկ տարի է նա նաեւ զբաղվում է դաջծվաքներով, սակայն չի մոռանում նկարչության մասին: Ասում է` ամեն օր է նկարում: Արմենը դիզայներ էլ է: Այս չորս մասնագիտություններից որն է նրա հիմնականը լինելու. «Բոլորի հետ կապված եմ: Էն, որ ես սոված մեռնեմ, հաստատ իմ մասնագիտություններից մեկը փրկության կգա»:
Ի դեպ` Արմենի նորություններին կարող եք հետեւել նրա ֆեյսբուքյան էջով եւ Յութուբի իր ալիքով :
Արամ Արարատյան