Հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանին ՖԻԴԵ-ն մոտ ժամանակներս պաշտոնապես կշնորհի գրոսմայստերի կոչում:
Հայ շախմատիստը վերջին շրջանում, շնորհիվ միջազգային մրցաշարերում հաջող մրցելույթների, արդեն չորս անգամ հաղթահարել է պահանջվող գրոսմայստերական սահմանը: Վերջինը նա արեց Կապել լե Գրանդում օրերս ավարտված շախմատային փառատոնում, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ ընդամենը կես միավոր զիջեց հաղթողին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շնորհավորում եմ: Կարծում եմ Կարենը գրոսմայտերին արժանի խաղ ցուցադրում է վաղուց, սակայն հանգամանքների անհաջող ընթացքը զգալիորեն ուշացրին պատվավոր տիտղոսի նվաճումը: Երիտասարդ շախմատիստը հայ գրոսմայստերների մեջ առանձնանում է իր փոթորկալի ու գրավիչ գրոհներով: Հետևողական աշխատանքի դեպքում, կարծում եմ առաջիկայում նա կարող ՝ ձեռնոց նետել շախմատային աշխարհի մեծերին: