Մադրիդի «Ռեալի» հաջող մրցելույթներից հետ կապված, ակումբի երկրպագուներն սկսել են զանգվածաբար Կրիշտիանու Ռոնալդուի անունով մարզաշապիկներ գնել:
Նույնիսկ ակումբի ամենասիրելի խաղացողը՝ Իկեր Կասիլիասը, այս առումով արդեն Ռոնալդուին մրցակից չէ: Առայժմ հայտնի չէ, թե մրցաշրջանի սկզբից Ռոնալդուի անունով քանի մարզաշապիկ է վաճառվել, սակայն «Marca»-ի տվյալներով պորտուգալացի գերաստղն այդ ցուցանիշով շրջանցել է նաեւ Դեւիդ Բեքհեմին ու Զինեդին Զիդանին, որոնք ժամանակին նույնպես հանդես են եկել արքայական ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ