Եգիպտոսի դատարանը «Ալ-Մարսի» եւ «Ալ-Ահլի» թիմերի հանդիպումից հետո անկարգությունների մասնակից 21 ֆանատների նկատմամբ մահվան դատավճիռ է կայացրել՝ կախաղանով:
Անցած տարվա փետրվարի 1-ին կայացած այն խաղին հաջորդած ծեծկռտուքը 74 մարդու մահվան պատճառ էր դարձել, մի քանի հարյուր հոգի էլ վիրավորվել էր: Դատարանը նաեւ հինգ ֆուտբոլային խուլիգանի դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ ոստիկանության երկու բարձրաստիճան սպայի՝ 15 տարվա ազատազրկման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ