Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես ե՞րբ է Գյումրիում լուծվելու անօթևանության խնդիրը

Մարտ 10,2013 11:26
Anotevan

Նույնիսկ Գյումրիում կան մարդիկ, հիմնականում պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ, որոնք բանից անտեղյակ, կամ գուցե հանրապետական իշխանությունների աչքը մտնելու համար, պարբերաբար հայտարարում են, թե այս քաղաքում անօթևանության խնդիրը լուծված Է: Այդ մարդիկ ոչ միայն չեն տեսնում, այլ նաև չեն մտածում այն խարխուլ վագոն-տնակներում, վխտացող առնետների հարևանությամբ, խոնավ ու ցուտ պայմաններում մի կերպ գոյատևող իրենց համաքաղաքացիների մասին: Մինչդեռ Գյումրիում դեռևս 4000-ից 4500 ընտանիքներ կան, որոնց մեծ մասը վաղուց կորցրել են երբևէ լուսավոր և քարե բնակարան ունենալու հույսը: Նրանց մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Այդ անօթևան ընտանիքների շարքում են նաև Գյումրու տասնյակ վթարային կոչվող, սակայն բնակության համար ոչ պիտանի դարձած կիսախարխուլ շենքերի բնակիչները: Նրանց հերթացուցակներում չեն ընդգրկել այն պատճառաբանությամբ, թե իրենց բազմաբնակարանները կանգուն են և ենթակա են ամրացման: Սակայն այդ շենքերի ամրացման ու նորոգման ծրագիր վաղուց Գյումրիում չեն իրականացնում և անհայտ է մնում այդ շենքերի բնակիչների ճակատագիրը: Նրանք կամ այդ կիսարխուլներում, կամ դրանց հարևանությամբ տեղադրված տնակներում, կոմունալ բոլոր տեսակ հարմարություններից զուրկ և հակասանիտարական պայմաններում են պատսպարված: Պայմաններ, որոնց պատճառով հատկապես երեխաները մշտապես հիվանդ են:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շարունակելով ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտի տրամադրումը, այցելեցին դեռ երկրաշարժից առաջ վթարային համարվող, քաղաքի ծայրամասերից մեկում կիսականգուն շենքերից մեկի հարևանությամբ գտնվող տնակային ավան, որտեղ հիմնականում բնակվում են այդ շենքի նախկին բնակիչները:
Ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքներից երկուսի՝ բազմանդամ, չորսական մանակահասակ երեխաներ ունեցող ընտանիքների մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031