Ձմեռային արձակուրդից հետո երեկ կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 33-րդ տուրի երկու հանդիպում:
Կապանում տեղի «Գանձասարը» հյուրընկալել է Դիլիջանի «Իմպուլսին» եւ հաղթել 2:1 հաշվով: Իսկ Գյումրիի «Շիրակը» Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընդունել է հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»: Հյուրերը մեկ անպատասխան գնդակ են անցկացրել դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող գյումրեցիների դարպասը: «Շիրակը» չի կարողացել իրացնել խաղի 50-րդ րոպեին միցակցի դարպասը նշանակված 11 մետրանոց հարվածը:
Այսօր կայանալու են տուրի մյուս հանդիպումները՝ «Միկա»-«Բանանց» եւ «Ուլիս»-«Արարատ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքի