Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The Armenian Weekly. «Բոլոր լույսերն այնտեղ էին»՝ գլուխ առաջին»

Մարտ 09,2013 21:38

«Արմենիա Ուիքլի» թերթը հրապարակել է Նենսի Գրիգորյանի «Բոլոր լույսերն այնտեղ էին» վերջին վեպի առաջին գլուխը: Վեպը լույս կտեսնի 2013թ. մարտի 12-ին: Այս գործը պատմում է հայ ընտանիքի մասին, որը փորձում է փրկվել 1940թ. ֆաշիստական Գերմանիայի Փարիզի գրավումից:

Վեպը սկսվում է գլխավոր հերոսուհու, իր եղբոր և մոր հանդիպումից՝ Տոնապետյան կոչվող խանութի մոտ: Ընտանիքը հայտնվել է Փարիզում՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից և այժմ փորձում է փրկվել նացիստներից:

Ծնունդով Մասաչուսեթսից, Էսսեիստ, գրող և ակտիվիստ Նենսի Գրիգորյանը այժմ ապրում է Նյու Յորքում: Նրա երրորդ վեպը կհրատարակվի «Houghton Mifflin Harcourt» հրատարակչության կողմից: Նրա նախկին վեպերն են «Զաբել»-ը և «Հացի և հրդեհի երազներ»-ը, որոնք հրատարակվել են 1997 և 2003թթ.:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031