«Փաթեոս» կրոնական պարբերականը մարտի 8-ի կապակցությամբ ուշադրություն է հրավիրել կին բուդդիստների վրա:
Այդ առիթով ներկայացրել է լիբանանահայ արվեստագետ, բուդդայական միաձնուհի Սեդա Մանուկյանի մասին «Մայր Սելա. արվեստագետ և բուդդիստ» վավերագրական ֆիլմը, որը 2012-ին նկարահանել է Սվետլանա Դարսալիան:
«Սեդայի հետ մի շարք հարցազրույցների միջոցով տեսնում ենք, թե ինչպես է նա հասունացել որպես արվեստագետ և նկարիչ: Սեդայի փնտրտուքները ի վերջո նրան հասցնում են Շրի Լանկա, որտեղ նա դառնում է բուդդիստ միանձնուհի՝ իր ժամանակը նվիրելով մեդիտացիաներին և Դհարմայի ուսմունքին», – գրված է պարբերականում:
Սեդա Մանուկյանը ծնվել է 1945թ., Բեյրութում: Նկարչությամբ սկսել է զբաղվել 13 տարեկանում Պոլ Կիրակոսյանի հորդորով:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը