Շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոնը ծնվել է Չիկագոյում, սակայն ամբողջ կյանքի ընթացքում անհաշտ հակամարտության մեջ է եղել Ամերիկա երկրի, հատկապես, հրեաների հետ: Հանճարեղ շախմատիստը բացարձակապես անկանխատեսելի էր թե շախմատի խաղատախտակի առջեւ, թե կյանքում: 1972 թվականին հաղթելով Բորիս Սպասսկուն՝ նա դարձավ շախմատի 11-րդ արքան: Իսկ 1975-ին հավակնորդ Անատոլի Կարպովի հետ մրցամարի պայմանների շուրջ բանակցություններում ընդհանուր հայտարարի չգալով՝ չներկայացավ պաշտպանելու իր տիտղոսը: Ապրիլի 3-ին ՖԻԴԵ-ն Ֆիշերին զրկեց շախմատի արքայի կոչումից եւ նոր չեմպիոն հռչակեց Կարպովին:
ԱՄՆ-ի եւ հրեաների հասցեին սուր քննադատական ելույթների պատճառով Պետդեպարտամենտը 2003 թվականին չեղյալ է համարել Ֆիշերի ամերիկյան անձնագիրը, որից հետո շախմատիստը մեկնել է Ճապոնիա, այնտեղից՝ Իսլանդիա, որտեղ էլ 2008-ի հունվարի 17-ին կնքել մահկանացուն:
Ֆիշերը թաղված է Ռեյկյավիկից 50 կմ հետավորության վրա գտնվող Սելֆոս փոքրիկ քաղաքի գերեզմանատանը: Նրա տապանաքարի վրա գրված է ընդամենը անուն-ազգանունը եւ ծննդյան ու մահվան տարեթվերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ