Ապրիլի 5-ին Նյու Յորքի հայ գեյերի և լեսբուհիների միությունը կներկայացնի «Այլ կարծիք ունեցողների հետ շփվելիս» բանախոսությունը, որի շրջանակում կներկայացվեն ստեղծագործական և փաստագրական մոտեցումները Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) խնդիրների վերաբերյալ: Հայտնում է «Արմենիա Ուիքլի» թերթը:
Նյու Յորքի«The Center» շենքում նախատեսված միջոցառման բանախոսները կլինեն գրող Նենսի Ագաբյանը և մարդաբան Նելլի Սարգսյան-Փիթմանը:
Բանախոսության առանցքում կլինեն 2012թ. մայիսին «DIY» փաբի պայթեցումն ու դրանից օրեր անց բազմազանության շքերթի վրա տեղի ունեցած հարձակումը: Կքննարկվի Հայաստանի և սփյուռքի վրա հոմոֆոբիայի և բազմազանության նկատմամբ անհարդուրժողականության թողած ազդեցությունները:
Հանդիպումը կվարի գրող, թարգմանիչ և կինոգործիչ Քրիստոֆեր Ադամյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ