Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզել է՝ «հայրիկը Հանրապետականին չէր ընտրում», «Սերժին» էր ընտրում

Մարտ 09,2013 19:43

Ընտրախախտման վերաբերյալ Aravot.am-ի հրապարակման առնչությամբ հարուցված քրգործը կարճվել է

Ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում Aravot.am-ը  ականատես էր եղել եւ տեսանկարահանել էր, թե ինչպես է ընտրական հանձնաժաղովի նախագահը ընտրողին օգնելու համար կանչում իր ծանոթին՝ Սեդային: Վերջինս էլ «ո՞ր կուսակցություն ես ուզում, հայրիկ ջան, Հանրապետական ես չէ՞ ուզում»՝ ասելով եւ առանց լսելու ընտրողի կամքը, մի խումբ լրագրողների աչքի առաջ քվեարկեց «հայրիկի» փոխարեն:

Տեսանյութում պարզ երեւում է, որ ընտրողի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ինչը օրինախախտում է: Բայց պարզվում է՝ տեսանյութը քիչ է՝ օրինախախտներին պատժելու համար:

Մեր հրապարակման առթիվ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնում հարուցված քրգործը, ինչպես տեղեկացրին ոստիկանությունից, կարճվել է՝ «հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Ուշագրավ է, թե ինչպես է ոստիկանությունը եկել այդ եզրակացության:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը գտել է նյութի հայրիկին՝ Նոր Խարբերդ գյուղի 3-րդ փողոցի  49 տան բնակիչ Դիմիտրի Քիրազյանին: Վերջինս էլ, ըստ ոստիկանության, բացատրության մեջ նշել է, թե օգնողն իրեն հարցրել է՝ ո՞ւմ օգտին եք ցանկանում քվեարկել: Ինքն էլ իբր պատասխանել է՝ Սերժի, օգնողը նշում է կատարել «իր նախընտրած թեկնածուի» անվան դիմաց, ուստի իր համար անհասկանալի է՝ ինչ հետաքննություն են սկսել, ի՜նչ բան:

Բնականաբար, օգնողի՝ Սեդայի պարզաբանումներն էլ հայրիկի խոսքերի կրկնօրինակումն է: Վերջինս նշել է, թե քանի որ հայրիկը ցածրաձայն է խոսել, պատասխանը լավ չլսելու եւ համոզվելու համար է նրան հարցրել՝ «հայրիկ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում» ու ստացել է դրական պատասխան: Ավելին՝ աղջիկը մի բան էլ զարմանք է հայտնել լրագրողի բողոքի համար:

Ստացվում է, որ եթե այսպես են ընթանում քրգործերի քննությունները, ինչ փաստ էլ որ արձանագրած լինեն լրագրողները ընտրական տեղամասում՝ տեսանյութով փաստարկված, պարզապես մի բացատրություն ստանալով, որ «Սերժին էինք ընտրում»՝ որեւէ ընտրախախտ կարող է չպատժվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս ամենը երկու բառով,՝ հայկական բջություն:

  2. Հարգելի արտերկրից գրողներ եւ մասնավորապես Լիանա: Հայատառ գրելու համար մի վայրկյանը բավական է: Ներբեռնեք այստեղից հայկական ստեղնաշար https://network.am/?q=winkeys&flag=3

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031