1984թ.ին ստեղծվեց ճապոնական «Hanatarash» խումբը: Խմբի անդամները մեծ աղմուկ ստանալու համար տարբեր միջոցներ էին օգտագործում իրենց շոուի ժամանակ: Նրանք նույնիսկ բեմահարթակ էին շպրտում տարբեր առականեր, կոտրում ապակիներ, երաժշտական գործիքներ: Խումբը կարճ ժամանակահատվածում մեծ ու սկանդալային ճանաչում ստացավ: «Hanatarash» խմբի ելույթներին մասնակցել կամեցող անձանցից նախապես ստորագրություն էր վերցվում առ այն, որ վերջիններս իրավունք չունեն դատարան բողոքարկելու, եթե իրենց որևէ առողջական վնաս հասցվեր: Խումբը փակվեց միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ նրա անդամները մտադիր են հանդիսատեսի վրա շպրտել վառվող շշեր ու կյանքի համար վտանագավոր այլ առարկաներ:
Աղբյուրը` factroom.ru
Ամերիկացի 59-ամյա նախկին դատապարտյալ Սթիվեն Սլևինը կստանա 15,5 մլն դոլար: Տղամարդը 2 տարի է անցկացրել Նյու Մեքսիկո նահանգի բանտերից մեկի մենախցում, որտեղ զրկաված է եղել լոգանք ընդունելու հնարավորությունից, ինչի հետևանքով և ձեռք է բերել մաշկի սնկային հիվանդություն: Նա զուրկ է եղել անգամ ատամնաբույժի դիմելու հնարավորությունից և սպիպված է եղել անձամբ հեռացնել սեփական անառողջ ատամները: Նման կտտանքների ենթարկվելու հետևանքով ամերիկացին ստացել է լուրջ հոգեբանական շեղումներ, որի դիմաց նա կստանա ԱՄՆ-ի պատմության ընթացքում կալանավորների շրջանում ամենախոշոր փոխհատուցումը, գրում է leaderpost.com-ը:
1959թ.-ի այս օրը Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը: Այսօր աշխարհում խոշորագույն բարբի տիկնիկների հավաքածուն պատկանում է ամերիկացի 41-ամյա Սթենլին: Սթենլիի տղամարդ լինելու հանգամանքը չի խանգարում վերջինիս ունենալ ավելի քան 2 հազար չկրկնվող բարբիի նմուշներ և իր տիկնիկների համար գնել մոտ 3.000 պարագա` հանդերձանք, տիկնիկային տներ, ավտոմեքենաներ: Այս հավաքածուի արժեքը, նախնական հաշվարկներով, կազմում է 80 հազար դոլար: 41-ամյա Սթենլին տիկնիկները սկսել է հավաքել 1997 թվականից:
Անդրանիկ Ջալալյան