«Մոնրեալ Գազետ» թերթը անդրադառնալով Մոնրեալի Ստորգետնյա քաղաքում մարտի 2-ից 17-ը անցկացվող ցուցահանդեսին, գրում է, որ բելգիացի արվեստագետ Փիթեր Գինենի վիդեո աշխատանքում երևում է Արարատ լեռը, որը գիշերվա մթից տեղափոխվում է առավոտվա արևային լուսավորության մեջ:
Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, սակայն նրանք այն կարող են տեսնել միայն հեռվից: Գրում է թերթը:
Գինինը փոխել է Արարատի պատկերը, որպեսզի ցույց տա լեռան այն մասը, որը հայերը չեն տեսնում, ու ավելացրել է թուրքերի և հայերի մեկնաբանություններով ենթագրեր, սակայն այդ մարդկանց ինքնությունը չի նշվում ու չես կարող հասկանալ, որ ազգի ներկայացուցիչը, որի մասին է ասում՝ «նրանք լավ մարդիկ էին»:
«Ես ո՛չ լրագրող եմ, ո՛չ էլ փաստագրական կինոյի գործիչ», – ասում է Գինին, – «Ես ոչ մեկի կողմը չեմ բռնում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ