Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փլվել է Կապանի Սեւաքար գյուղի եկեղեցին

Մարտ 09,2013 19:08

Այսօր Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղում փլվել է գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանի խոսքով` մոտ 20 տարի է եկեղեցու պատի վրա ճաք  էր առաջացել, իսկ այսօր ականատես եղան, թե ինչպես հանկարծակի փլվեց գյուղի միակ եկեղեցին, որի կառուցումն ավարտին էր հասցվել դեռեւս 1900թ.-ին: Այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը եւ այլն: Գյուղապետի փոխանցմամբ` եկեղեցու 80 տոկոսն արդեն փլվել է:  «Այս պահին էլ դեռ շարունակվում է փլվել եկեղեցին, որը մինչեւ օրս բաց էր եւ գործում էր գյուղացիների համար: Պսակադրություններ էինք անում եկեղեցում, մոմ էին վառում գյուղացիները, մի խոսքով, գործող եկեղեցի էր: Մոտ 20 տարի է ճաք էր առաջացել եկեղեցու պատի վրա, աշխարհով մեկ ահազանգել եմ,  պատկան բոլոր մարմիններին դիմել,ասել են հովանավոր ճարի` վերանորոգի: Համայնքի բյուջեից հնարավոր չէր գումար հատկացնել նորոգման համար, իսկ հովանավոր գտնել այդպես էլ չհաջողվեց: Ում ասես չեմ դիմել, շատերին եմ խնդրել, որ հովանավորեն, բայց ձեռք մեկնող այդպես էլ չգտնվեց, ու տենց էլ էսօր փլվեց գյուղի միակ եկեղեցին», -նշեց Սեւաքարի գյուղապետ  Արշավիր Հակոբյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031