Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր:
Ելույթով հանդես եկան ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը: Բանախոսները նախ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՕԵԿ նախագահին, քաղաքական խորհրդին և վարչությանը վստահության համար, ապա ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ծրագրերը առաջիկա ընտրությունների հետ կապված:
Այնուհետև վարչությունը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը, որը վերջնական տեսքով, համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի», սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրանական ընտրական հանձնաժողով:
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը, առաջնորդվելով երկրում, ինչպես նաև Երևան քաղաքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունից, կարևորելով կուսակցության` տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, քննարկել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է մայրաքաղաքում ժողովրդին հուզող տեղական նշանակության խնդիրների լուծում` նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով:
Վարչությունը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:
«Օրինաց երկիր»
օեկն ինչպես կարող է ներդրում ունենալ Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում, երբ իրականում նման բան տեղի չի ունեցել… Շուտով կպարզվի, թե իրականում դուք ինչքան եք արժանի եղել Ձեր պաշտոններին… Գոնե կարելի էր մի քիչ համեստություն դրսևորել, որ ասելու բան ունենաք…