Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ եւ կուսակցության վարչության եւ ԱԺ խմբակցության անդամները:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանն ասաց, որ նիստին օրակարգում մեկ հարց է եղել` Երեւանի ավագանու ընտրությանը ԲՀԿ մասնակցության ձեւաչափը: ԲՀԿ-ն որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրապարակել է ԲՀԿ համամասնական ցուցակը` Երեւանի ավագանու ընտրությունում ԲՀԿ ցուցակը ղեկավարելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Մեր դիտարկումը, թե ԲՀԿ-ն հրապարակում է իր ցուցակը բայց բանակցություններ են ընթանում այլ ուժերիր հետ համատեղ մասնակցության վերաբերյալ, Նարիա Զոհրաբյանն չհերքեց` բանակցություններն ընթանում են եւ ԲՀԿ շուրջ համախմբման դեպքում ԲՀԿ-ն համատեղ մասնակցության որեւէ խնդիր չի տեսնում: Այս ընտրությունում ԲՀԿ նշաձողը հաղթանակն է, ասաց Նարիա Զոհրաբյանը:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն դեռ չի շտապի իր ցուցակը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` կսպասեն մինչեւ տեսնեն, թե համատեղ մասնակցության բանակցություննները ինչ արդյունք են տալիս:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցավալի է, որ Վարդան Օսկանյանին հենց մարտի 1-ի նախորյակից քաշել են իրենց արկածախնդրութ-
յան ճիրանները, և մինչ օրս շարունակվում է հայկական բջությունով ղեկավարել այդ լավ մարդուն:
Ամենացավալին, որ Վարդան Օսկանյանը ընդունվում է ժողովրդի կողնից որպես ոճռագործներից
մեկը: Շատ եմ ափսոսում, որ նա ԲՀԿ-ի ցուցակում է, որը նրան միայն հեղինակազրկում է:
ԲՀԿ-ի ցուցակը պետք է ղեկավարեն,՝ Ուրիխանը և Զորբահյանը: