Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։
Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ժողովուրդների բարեկամությանն ուղղված գործունեության համար։
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նարկայացումանը ներկա 700 կանայք ներկայացումից հետո քաղաքապետի անունից նաև նվերներ են ստացել։ Սա տոնական այս օրերին սոցիալական տարբեր խմբերին ուղղված մեկնարկային միջոցառումն էր։
Երեւանի քաղաքապետարան