Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ «Դայակը» ֆիլմի մասին: Ի դեպ` այն շատ հարմար է ընտանեկան եւ ընկերական շրջապատով դիտելու համար:
1. Ֆիլմի գովազդային պաստառների վրա գրված է դերասան Ջոն Հիլի անձնական հեռախոսի համար` (917) 409-7838: Զանգահարելով այդ համարով, դուք կլսեք ինքնապատասխանիչի ձայնը, որը ձեզ հետ կխոսի Հիլի անունից: Շատ հնարավոր է, որ պատասխանի հենց դերասանը:
2. Սա վերջին ֆիլմն է, որտեղ կարելի է տեսնել Ջոնի Հիլին: Դրանից հետո նա թողել է դերասանի իր կյանքը:
3. Գարվը, որպես հերոս, ում մարմնավորել է Շոն Պատրիկ Դոյլը, ավելացվել է ֆիլմում այն ժամանակ, երբ վերջնական սցենարը պատրաստ է եղել:
4. Ֆիլմի սկզբում, երբ Նոան առաջին անգամ տուն է մտնում, մայրը թեյ է պատրաստում: Սա կիքսերից մեկն է, քանի որ թեյնիկի կափարիչը բաց է, հետեւաբար այն ձայն չի կարող հանել:
5. Միկրոավտոբուսի վթարի տեսարանի ժամանակ Մարիսայի կեղծամը մոտ 10սմ. երկար է սովորականից եւ նա չորս կիլոգրամ ավելի ծանր է երեւում: Հաջորդ տեսարանում նրա մազերը նորից կարճ են դառնում, եւ նա կորցնում է իր քաշը: