Եղվարդի երտասարդները շնորհավորեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ:
Յուրաքանչյուր փոքրիկ քաղաք կամ գյուղ յուրովի է մոտենում տոներին: Կանանց միջագային տոնը` մարտի 8-ը բացառություն չէ: Եղվարդ քաղաքի երիտասարդները ապացուցեցին, որ հնարավոր է մարդկանց ժպիտ պարգևել առանց որևէ մեծ ֆինանսական աջակցության` անհրաժեշտ է ընդհամենը ցանկություն:
Նախաձեռնության հեղինակն էր «Նոր հայկական տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը ներգրավվել էր քաղաքի երիտասարդներին:
Մի քիչ ձեռքի աշխատանք և ցանկությունը ու տոնը պատրաստ է:
Կարդացեք նաև
«Մարտի 8-ից մի քանի օր առաջ մտածեցինք, որ կարելի է որևէ բան կազմակերպել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Տարբեր գաղափարներ հնչեցին և ի վերջո որոշեցինք հետաքրքիր ձևով շնորհավորական բացիկներ բաժանել և շնորհավորական ուղերձներ հղել: Մեր գրասենյակում եղած պարագաներով պատրաստեցինք շնորհավորական պաստառներ և բացիկներ: Վարձեցինք քաղաքային ավտոբուսը և սկսեցինք շրջել քաղաքով մեկ»,- ասաց կազմակերպության նախագահ Ավագ Սիմոնյանը:
Բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո քաղաքի երիտասարդները անցան գործի:
Նախաձեռնողներից Կարեն Ստեփանյանը իր խոսքում նշեց, որ մարդկանց արձագանքները շատ լավ էին, նրանք ուրախությամբ էին ընդումում երիտասարդներին և վերցնում բացիկները: Ոմանք պատուհաններից տեսնելով դուրս էին գալիս և միանում շքերթին:
Այսպիսի տոնական շքերթ շնորհավորանք առաջին անգամ էր կազմակերպվում Եղվարդ քաղաքում և դրական արձագանք ստացավ:
Ավագ Սիմոնյանը նաև նշեց, որ բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր մարդկանցից ովքեր շնորհակալություն էին հայտնում:
« Եվ վերջում ուզում են շնորհավորել բոլոր կանաց և աղջիկներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանալով մեծ սեր, երջանկություն և հավեժ գարնանային թարմություն»,- ասաց Ավագ Սիմոնյանը:
Մարիամ Մկրտչյան