Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին չէի՞ն հրավիրել ընդդիմության երեկվա հավաքին

Մարտ 09,2013 14:29

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պարզաբանում է՝ ինչու ՀԱԿ-ը չի մասնակցել ընդդիմության հավաքին

«Ես կուզեի, որ վաղը իսկապես բեկումնային հայտարարություն արվեր, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չկրկնվեր: Դուք հարցնում եք՝ ինչու չենք միանում: Երբ հստակություն կմտնի, ու Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդաբար չի կրկնի այն, ինչ ասել է արդեն մոտ 20 օր, եւ տեսանելի կլինի առաջխաղացումը, ՀԱԿ-ը միշտ ժողովրդի կողքին է», – Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ պարզաբանելով, թե ինչու չեն մասնակցել երեկ ՀՅԴ-ԲՀԿ-Ժառանգություն հավաքին:

Տիկին Սարգսյանը երեկվա հանդիպմանը ՀԱԿ-ի չմասնակցելու վերաբերյալ նաեւ հավելեց. «Արդեն կազմակերպիչը պետք է ասի՝ ինչու ՀԱԿ-ը ներկա չի եղել: Չեմ կարծում՝ ՀԱԿ-ի հետ կապված ինչ-որ խնդիր կա, այսինքն մասնակցության ցանկությունից հրաժարվելու խնդիր չեմ տեսնում»:

Մեր հարցին՝ այսինքն ՀԱԿ-ին չէ՞ին հրավիել, ՀԱԿ պատգամավորն ասաց՝ տեղյակ չեմ. «Չեմ կարծում, որ նման հանդիպումից ՀԱԿ-ը խուսափում է»:

ՀԱԿ-Ժառանգություն կոնսուլտացիաների մասին, տիկին Սարգսյանը չմանրամասնեց. «Ավելի կոնկրետ պատասխան չունեմ»:

Ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ տիկին Սարգսյանը նաեւ հավելեց. «Երբ չգիտես, թե այս ամեն ինչը ինչ հանգրվանի է բերելու, ես կարծում եմ ակտիվ դերակատարություն ստանձնելը առնվազն սխալ է… դիտում ենք ընդհանուր գործընթացները, իսկ ո՞վ ասաց, որ ամեն ինչի մեջ պետք է լինենք, կարող ենք միանալ այն պահին, երբ տեսնենք դրական տեղաշարժ կա, ու կարող է դա հանգեցնել որոշակի արդյունքների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031