Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը նամակ է ուղարկել Նիգերիայի ֆուտբոլային ասոցիացիա՝ խնդրելով պարզաբանել այդ երկրի կանանց ֆուտբոլային լիգայի ղեկավար Դիլիչուկվա Օվյեդիմայի դիրքորոշումը:
Օվյեդիման, ինչպես տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները, լեսբուհի ֆուտբոլիստներին արգելել է մասնակցել մրցումներին: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե նամակն ուղարկվել է Օվյեդիմայի արած արտահայտությունների նախնական հետաքննության շրջանակներում, որ վարում է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար կառույցը: Օվյեդիման խոստացել է որակազրկել այն կին ֆուտբոլիստներին, որոնք հոմոսեքսուալ կողմնորոշում ունեն: Մասնավորապես, այդպիսիք կզրկվեն երկրի ազգային հավաքականում հանդես գալու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ