Բուենոս-Այրեսի օդանավակայանում «Պալմեյրաս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, դժգոհ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում արտագնա խաղում տեղի «Տիգրեից» կրած պարտությունից, հարձակվել են սիրելի թիմի ֆուտբոլիստների վրա: Նրանք դժգոհ են եղել հիմնականում կիսապաշտպան Խորխե Վալդիվիայի խաղից: Իսկ երբ դարպասապահ Ֆերնանդո Պրասսը միջամտել է՝ ցանկանալով պաշտպանել թիմակցին, երկրպագուները դանակով կտրել են նրա ականջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ