Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի ունեցավ «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակ թատերագետ Լևոն Մութաֆյանն ասաց. «Ինձ համար շատ դժվար էր կողմնորոշվել, թե որ կնոջ կերպարն է ինձ համար ավելի սրտամոտ ու հարազատ: Բնականաբար հայտնվում է Մեծ տիկինը` Վարդուհի Վարդերեսյանը` ամենամեծ ներշնչանքն էր ինձ համար: Յուրատեսակ ներշնչանք էին` և՛ Ռոզի Արմենը, և՛ Օֆելյա Համբարձումյանը և մեր բարերար կանայք` Ռիտա Պալյանը»:
«Համազգային վստահության» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն էլ հավելեց. «Գիրքը իր մեջ ներառում է մեր օրերի հայ անվանի 15 կանանց: Դա մի փոքրիկ ծաղկեփունջ է, սակայն ներկայացնում է հայ ազգի կնոջ կերպարը`նրանցից ամեն մեկը մի ինքնատիպ աշխարհ է տարբեր բնագավառներից»:
Միջոցառման հատուկ հյուրն էր ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, ով բարձր գնահատելով կնոջ դերը կյանքում ասաց. «Եթե կնոջ չլա, երեխա չկա, կյանքը չի շարունակվի: Կնիկները մեծ դեր ունին կյանքին մեջը, տղամարդուն կյանքի մեջը: Միշտ կսեն մեծ մարդուն հետևը մեկ հատ կին կա»:
Կարդացեք նաև
Մեր օրերի հայ անվանի կանայք`
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյան
ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյան
ՀՀ ժողովրդական արտիստուհի Նառա Շլեպչյան
ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյան
ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյան
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյան
Հայ ժողովրդի բարերար Լուիզ Սիմոն-Մանուկյան
Սփյուռքահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյան
Նշանավոր պետական և քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյան
Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմեն
Վաստակաշատ բանագետ և ցեղասպանագետ Վերժինե Սվազլյան
Հայ ժողովրդի բարերար Ռիթա Պալյան
Գործարար Ռոզա Ծառուկյան
Լրագրող Ցվետանա Պասկալևա
Միջոցառումը տեղի ունեցավ «Համազգային վստահություն» խորհրդի, Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության օժանդակությամբ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն շնորհավորելով Կանանց Միջազգային օրը` Մարտի 8-ը` անձամբ մրցանակներ հանձնեց Հայ անվանի կանանց:
Այնուհետև գրքի շնորհանդեսին հաջորդեց «Հայուհի 2013» տոնական պարգևատրումը:
1. Կին հաղորդավար «Հայուհի 2013» – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Երաժշտական փոստարկղ» հանրահայտ հաղորդաշարի հեղինակ և վարող, հեռուստահաղորդավար Սուսաննա Շահինյան
2. Կին հասարակական գործիչ «Հայուհի 2013» – Հանրային խորհրդի անդամ Նաիրա Նահապետյան
3. Արցախյան պատերազմի կին ազատամարտիկ «Հայուհի 2013» – Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հեղինե Հովհաննիսյան
4. Կին բուժկազմակերպիչ «Հայուհի 2013» – Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյան
5. Փոքր և միջին բիզնեսի բնագավառում գործարար կին «Հայուհի 2013» – «ՎԻԷԼԱՆ» ընկերության հիմնադիր տնօրեն Լանա Սարգսյան
6. Կին մարզիկ – «Հայուհի 2013» – Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյան
7. Մշակութային կին գործիչ «Հայուհի 2013» – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2012թ-ին «Գյումրու տարվա մարդ» կոչմանը արժանացած Սուսաննա Մկրտչյան
8. Կին գյուղապետ և բազմազավակ մայր «Հայուհի 2013» – Մեղվահովիտ գյուղի գյուղապետ, 8 զավակների մայր Համեստ Շահբազյան
9. Ազգային մշակույթի պահպանում և տարածում «Հայուհի 2013» – Մոսկվայի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակակիր, Մովսես Խորենացի շքանշանակակիր Լուսիկ Ագուլեցի
10. Փոքր և միջին բիզնեսի բնագավառում կին կազմակերպիչ «Հայուհի 2013» – Դերասանուհի Լիկա Մեսրոպյան
11. Կրթական գործի կին կազմակերպիչ «Հայուհի 2013» – Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյան
12. Նորաձևության մեջ ազգային տարրերի կիրառում և տարածում «Հայուհի 2013» – Նկարիչ, դիզայներ Նինա Հովնանյան
13. Կին ոճաբան «Հայուհի 2013» – Երիտասարդ ոճաբան, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Անի Ավդալյան» իմիջ կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Ավդալյան
Արմինե Համբարձումյան