Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Կորցրել եմ ազատ գրելու հաճույքը»

Մարտ 08,2013 17:42

«Կինը պետք է կին մնա եւ լինի գնահատված ոչ միայն այսօր, մարտի 8-ին, այլ՝ տարվա բոլոր 365 օրերը: Ճիշտ է այնքանով այն փաստը, որ մենք ապրում ենք տղամարդկային պետության ներքո ձեւավորված պետությունում, որի ղեկավարման անմիջական պրոցեսին, սակայն, մեծ դեր են հատկացնում կանայք»,- ասաց  Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր «Ֆորում» մամուլի ակուբում կայացած մամլո ասուլիսին:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեծ տեղ է հատկացնում այն փաստին, որ կանայք մեր օրերում ավելի շատ են սկսել խոսել եւ բարձրաձայնել իրենց իրավունքների մասին. «Կինը պետք է առաջին հերթին ինքն իրեն պաշտպանի եւ դրանից հետո միայն պաշտպանված զգա: Այսօրվա հայ կնոջ կերպարը ես տեսնում եմ որպես կայացած անհատի նկարագրություն, որը կարող է իր լուման ունենալ երկրի զարգացման ցանկացած ոլորտում»:

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը գտնում է, որ կինն ավելի ուժեղ էակ է, քան տղամարդը. կինն առաջնորդ է եւ առանց նրա կյանքն առաջ չէր գնա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մ. Եսայանը համոզմունք հայտնեց, որ աշխարհն այլ տեսք կունենար, եթե կանայք ղեկավարեին այն: «Եթե մի հեղափոխություն լիներ աշխարհում, որից հետո կանայք իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, աշխարհն ավելի լավը կլիներ, քան հիմա է», – ասաց պատգամավորը:
Իսկ այն հարցին, թե քաղաքականություն մտնելով ինչ է կորցրել, երկար տարիների լրագրողական փորձ ունեցող պատգամավորը նշեց, որ կորցրել է այն հաճույքը, որն ուներ լրագրող աշխատելու տարիներին: «Կորցրել եմ ազատ գրելու հաճույքը», – ասաց պատգամավորը: Միաժամանակ նա ընդգծեց, որ որպես կին ոչինչ չի կորցրել, քանի որ հիմա էլ նույնքան ծանրաբեռնված է, որքան լրագրող աշխատելու տարիներին, այսինքն՝ պատգամավոր լինելով՝ ստիպված չէ ավելի քիչ ժամանակ հատկացնել ընտանիքին:

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031