Հայազգի գրող Արմինե Օհանյանը երեկ հանդիպել է Օքսֆորդ համալսարանի ուսանողների հետ՝ իր վերջին վեպի մասին խոսելու: Գրում է «Օքսֆորդ մեյլ» պարբերականը:
Նյու Յորքցի տատիկը, ինչպես գրում է պարբերականը, հատվածներ է կարդացել «Խնձորենու գարնանային ծաղիկները» վեպից, որը հիմնված իր կյանքի վրա: Նա նաև դասեր է տվել, թե ինչպես է պետք գրել սեփական կյանքի մասին: Միջոցառումը կազմակերպվել էր կանանց միջազգային օրվա առիթով:
70-անց Օհանյանը ասել է. «Այս գիրքը պատմում է նախաիսլամական Իրանում ծնված և մեծացած քրիստոնյա կնոջ մասին»:
«Այն պատմում է արկածների և մարտահրավերների մասին, որ հայտնվում են իր առջև, և թե ինչպես է նա հաղթահարում այդ բոլոր մարտահրավերները»:
Կարդացեք նաև
Օհանյանն ու իր ամուսինը լքել են Իրանը, երբ նա 25 տարեկան էր: Ապրելով Եվրոպական տարբեր երկրներում՝ վերջիվերջո հաստատվել են Նյու Յորքում, որտեղ նա արդեն ապրում է 30 տարի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ