«Գրանդ սպորտ» մարզահամալիրում անցկացված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի միջազգային հուշամրցաշարի շրջանակներում այսօր մրցեցին մեր վետերան բասկետբոլիստները, նրանք, ովքեր Վիտալի Զաստուխովի հասակակիցներն են եւ ժամանակին խաղացել են նրա հետ: Այսպես, միջին տարիքի հայաստանցի բասկետբոլիստները հարգանքի տուրք մատուցեցին իրենց ընկերներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ