Լրահոս
Օրվա լրահոսը

«Facebook»-ը մեծ փոփոխություններ է կատարել «Լրահոս» բաժնում

Մարտ 08,2013 23:18

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. «Facebook» ընկերությունը մեծ փոփոխություններ է իրականացրել սոցիալական կայքի «Լրահոս» բաժնում, որոնք նպատակ են հետապնդում սոցիալական այս ցանցը դարձնել առավել գրավիչ գովազդատուների համար՝ միաժամանակ դրդելով կայքի օգտատերերին ավելի շատ ժամանակ անցկացնել կայքում:

Կայքի գործունեության սկզբից հիմնականում անփոփոխ մնացած «Լրահոս» բաժնում իրականացված փոփոխությունների թվում է բաժինը մի քանի մասի հատումը, որի արդյունքում ստեղծվել են առանձին տարածքներ լուսանկարների և երաժշտության հրապարակման համար:

Այս փոփոխությունների հետ մեկտեղ թարմացվել է կայքի միջերեսը, որտեղ նույնպես առավել մեծ ուշադրություն է տրվել տեսողական մեդիայի՝ լուսանկարների և տեսանյութերի, ցուցադրման:

«Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Զուքերբերգի համաձայն, այս փոփոխությունները նպատակ են հետապնդում կայքն օգտատերերի համար վերացնել «անհատականացված օրաթերթի», որտեղ առկա կլինեն օգտատերերի ուշադրությանը ներկայացվող տարբեր բաժիններ:

Այս փոփոխությունների միջոցով, բացի դրանից, սոցիալական ցանցը նախատեսում է վերականգնել իր նկատմամբ ֆինանսական շուկաների խաթարված վստահությունը՝ ուշադրություն դարձնելով դեպի շարժական սարքեր սոցիալական մեդիայի ոլորտի համընդհանուր անցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031