Նախկին դասադուլավորներից 10 երիտասարդ այսօր մարտի 8-ի կապակցությամբ աղջիկների ու կանանց համար յուրահատուկ անկանկալ էին պատրաստել: Իսահակյանի արձանի մոտից Աբովյան փողոցով ու մինչեւ Թումանյան փողոց նրանք, կիթառ նվագելով ու իրենց բարեմաղթանքները երկտողերի ձեւով աղջիկներին ու կանաց բաժանելով, շրջայց էին կազմակերպել:
Ակցիայի մեկնարկը Իսահակյանի արձանի մոտ էր: Որտեղ երիտասարդները կիթառով նվագակցությամբ մի քանի երգ երգեցին:
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ Գարիկ Միքայելյանը աղջիկների համար կիթառ էր նվագում , իսկ բարեմաղթանքի փոխարեն էլ երկտողում պարզապես շնորհավորանք էր գրել, «Ես գրել եմ ձեր գեղեցկությունը կվերափոխի աշխարհի պատմությունը: Ես չեմ սիրում մաղթանք ասել, որտեղ նայես՝ մաղթում են, ես պարզապես ուզում եմ ինչ-որ բան ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև