Վիտալի Զաստուխովի եւ Ջեմմա Իսրաելյանի հուշամրցաշարում, որին մասնակցում էին Երեւանի Գյումրիի, Արթիկի, Թբիլիսիի, Բաթումի եւ Ակտաուի (Ղազախստան) պատանիների եւ աղջնակների չորսական թիմեր, այսօր հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները:
Թիմերը դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
Աղջիկներ. Արթիկ, Երեւան-2, Երեւան-1, Ակտաու:
Պատանիներ. Թբիլիսի, Երեւան, Բաթում, Գյումրի:
Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով, իսկ հաղթող թիմերին շնորհվեց նաեւ գավաթ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ