Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Բլեք Սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այոմմին մասնակցել է «Եվրատեսիլ»-ի Հայաստանի երգի ստեղծմանը: Այժմ Այոմմին ավելի շատ բան է պատմել իր մասնակցության մասին: Գրում է «Անտիմյուզիք» պարբերականը:
Սաբաթի հիմնադիրն ասել է, որ դա իր համար «նոր փորձ էր»: «Ես բազմաթիվ բաներ եմ արել, բայց երբեք այսպիսի բան չեմ արել», – պատմել է Այոմմին «Բի Բի Սի»-ին, – «Բանն այն է, որ ես միշտ մտածել եմ՝ օ՜ ոչ, ոչ մի «Եվրատեսիլ», բայց ահա հիմա այնտեղ եմ»:
Հայաստանի «Եվրատեսիլի» ներկայացուցիչները կապ էին հաստատել Այոմմիի հետ իմանալու, թե արդյոք նա կարող է երգ գրել իրենց համար: «Սկզբում ասացի՝ Աստված իմ, չգիտեմ: Դա շատ տարօրինակ էր, որ ես «Եվրատեսիլի» երգ գրեմ, ես սովորաբար այդպիսի բան չեմ անում, բայց ես ասացի՝ ես ռոք բալլադ ունեմ, կուղարկեմ ձեզ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հարգելիներս ամոթ Է:Երգչի ազգանունը Այոմմի է,ոչ թե Լոմմի:
Վրիպակն ուղղված է: Վրիպումի պատճառը թերեւս սկզբաղբյուրում https://www.antimusic.com/news/13/March/08Tony_Iommi_Explains_His_Eurovision_Song.shtml ազգանվան շփոթեցնող գրառումն էր: