Էքստրեմալ Էրիկ Ռոները պարաշյուտի փոխարեն փորձարկել է այգիներում կամ սրճարաններում տեղադրվող հովանոցը: Տեսանյութում երեւում է, որ նա մեծ բարձրության վրա օդապարիկից ցատկում է հովանոցով, օդում ճախրում մոտ 20 վայրկյան: Իսկ երբ հովանոցի «տանիքը» պատռվում եւ պոկվում է, նա բացում է պարաշյուտը եւ փափուկ վայրէջք կատարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ