Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը` Գյումրում 5-6 ամիսը մեկ ոստիկանապետ փոխելու մասին

Մարտ 08,2013 19:15

Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝  Գյումրիում ոստիկանապետ փոխելը բխում է  ոչ թե պետության , այլ իշխանության շահերից:

Aravot.am –ը  Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ ս կմեկնաբանի հանրապետության երկրորդ քաղաքում  անընդմեջ  ոստիկանապետ փոխելու  փաստը: Հիշեցենք, որ  այստեղ  բոլոր ոստիկանապետերին, քննչականի պետերին   պարտադիր  բերում են մայրաքաղաքից, ովքեր, սակայն , ընդամենը մի քանի ամիս  աշխատելով հեռանում կամ հեռացվում են: Իսկ վերջիններս, ըստ որոշ հաշվարկների, կարծես թե  թանկ են նստում բյուջեի վրա,  նրանք հյուրանոցներում են բնակվում կամ էլ վարձված բնակարաններում:  Ֆիզիկապես լինելով Գյումրիում `ոստիկանապետերը հոգով ու  մտքով մայրաքաղաքում են , քանի որ,  որպես կանոն,  իրենց ընտանիքների հետ չեն տեղափոխվում բնակության:

Մեր  զրուցակցի համոզմամբ՝ ոստիկանապետերի  փոփոխությունը բացառապես  կապված է ընտրությունների հետ:  «Սա ընդունելի երևույթ  չէ,  և ընդունելի չի եղել ոչ մի ժամանակ: Ես 90-ական թվականներին եղել եմ դպրոցի տնօրեն, էն ժամանակ էլ ընտրություններից առաջ տնօրեններին հրավիրում էին  ոստիկանապետի մոտ, որը սկսում էր համապատասխան հրահանգներ տալ : Այսինքն էս նոր պատմություն չէ, հին պատմություն է, էս  ցուցիչ է, որ հենց ոստիկանության  միջոցով,  որի կազմը այնքան էլ հարուստ չէ,  խորհուրդ տալ, ինչ-որ բաներ  հիշեցնել, ակնարկել տարբեր բաներ` որդու բանակում լինելու, աղջկա պետական կառույցում աշխատելու և մնացած բոլոր բաների մասին, և էդ ձևով թվեր ապահովել , որոնք հստակորեն նրանց իջեցվում է: Շատ  հաճախ նույնիսկ իրենք գործուղման են գնում, ենթադրենք էդ ոստիկանը ծնունդով Շիրակից չէ, բայց ուրիշ մարզից է, ինքը գնում է էնտեղ  ` թվեր ապահովելու: Անհեթեթություն է , դրա համար էլ  չի կարող էդպիսի կառույցը իր անմիջական գործով զբաղվել, անպայման  պիտի մտնի ինչ-որ հաշիվների , գործարքների մեջ: Գալիս են, սկսում են տարբեր գործարքների մեջ մտնել, թաղային հեղինակությունները դառնում են լավագույն գործընկեր, քրեական հեղինակությունները դառնում են ռազմավարական գործընկերներ, ոչ միայն չեն կանխվում հանդիպումները մեզ մոտ, այլև էդ հանդիպումներին պարտադիր  մասնակցում են , որովհետև իրենք շատ կարևոր հարցեր լուծող  ինստիտուտ են : Բիզնես պարտնյորներ են հայտնվում, բաժին ունենալ և այլ, և այլն, ՀՀ ողջ օրենսդրությունը խախտող զվարճանքի վայրեր ունենալ, դրա համար էլ երկար չեն դիմանում, գնում են կամ էդ էլ է սկզբունք. արեցիր քո գործը, գնա , հետո ի՞ նչ, որ մարզի վիճակը իրավապահ առումով չի բարելավվել, նույնիսկ վատացել է, չէ, դու այլ գործառույթ ունեիր, այլ հանձնարարություն  արեցիր կամ ապաշնորհ եղար և չկարողացար անել: Այսինքն դա տիրոջ մոտեցումն է, տիրոջ որոշելն է, և ոստիկանությունը փոխելը,  ոստիկաններ փոխել չի նշանակում ոստիկանության որակ փոխել, ոստիկանությանը փոխելը ուրիշ բան է, ինչը  ես անձամբ չեմ տեսնում» -, ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Սեյրան Մարտիրոսյանի,այսպիսի փոփոխությունները  բխում  են  ոչ թե պետության ու հասարակության շահերից, այլև իշխանության ու կլանային շահերից :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031