Մարիա Թիթիզյանը գտնում է, որ կանայք իրավահավասարության եւ արդարության կարիք ունեն
Այսօր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած տոնական հանրահավաքին հաճախ ձայն էր տրվում կանանց:
Այսպես, ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզյանը իր խոսքում նշեց, որ հայ կինը միշտ պատրաստ է եղել ծառայելու իր ժողովրդին: Եվ այսօր էլ հայ կանանք չեն կարող եւ իրավունք չունեն անտարբեր լինել համազգային շարժման նկատամբ. «Այս օրերին մեզ ոչ թե ծաղիկեր են պետք, այլ՝ արդարություն, ոչ թե նվերներ, այլ՝ իրավահավասարություն: Մենք ո՛չ պիտի ասենք օլիգարխիային, կաշառակերությանը: Մենք, եթե միասնական լինենք, կվերանան դրանք: Այս շարժումը յուրահատուկ է, այս շարժման մեջ կա հույս, լույս, ապագայի նկատմամբ հեռանկար: Մենք ոչ թե պիտի պահանջենք իշխանափոխություն, այլ պիտի հասնենք իշխանափոխության: Եթե տեր կանգնենք մեր ուժերին, այս շարժումը միայն կարող է ուժեղանալ: Ուսուցիչը, մտավորականը ձեռք ձեռքի տալով պիտի կերտեն սոցիալական արդարություն: Մեր կանայք՝ որպես հասարակության լիարժեք եւ իրավատեր անդամներ, պարտավոր ենք վճռական լինել ապագա սերունդների համար: Պետք է հիշենք, որ ուժը միշտ վերցվում է, նա երբեւիցե չի տրվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ